Ուկրաինայում ինքնաթիռներ ու ԱԹՍ-ներ են ոչնչացվել

ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել Է ուկրաինական բանակի Սու-25 և ՄիԳ-29 ինքնաթիռներ, ինչպես նաև 13 անօդաչու թռչող սարք: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Ինքնաթիռները ոչնչացվել են Ուկրաինայի Լուգանսկի մարզի Պրեոբրաժեննոյե գյուղի շրջանում։ Բացի այդ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը չեզոքացրել է  «Տոչկա-Ու»-ի չորս բալիստիկ հրթիռ։


Լուր | Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 227 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 06.05.2022 | 11:52 Ուկրաինա, ռուս-ուկրաինական պատերազմ