Ռուսաստանը չի հեռանա «ազատագրված» տարածքներից

ՌԴ պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը մեկնաբանել է Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիության իրավունքի տրամադրումը: Ըստ պատգամավորի՝ նշված տարածաշրջանների բնակչությանը Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու որոշումը «կարևոր, արդար և ճակատագրական» է։ Շերեմետն ընդգծել է, թե այս քայլը ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Ռուսաստանը չի հեռանա և առանց պաշտպանության չի թողնի «ազատագրված» տարածքները ։


Լուր | Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 264 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 26.05.2022 | 09:31 Զապորոժիե, ռուս-ուկրաինական պատերազմ, Խերսոն