Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի կտա երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին: Վերջինս Էրդողանին մեղադրել էր իր ընտանիքի անդամների միջոցով Թուրքիայից տասնյակ միլիոնավոր դոլարներ ԱՄՆ տեղափոխելու մեջ: Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողնի ընտանիքն արդեն մոտ 1 մլրդ թուրքական լիրային համարժեք դոլար է տեղափոխել երկրից՝ նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում Էրդողանի պարտվելու դեպքում փախչել ԱՄՆ:
Լուր | Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 416 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 26.05.2022 | 14:10 |