Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հեռախոսազրույցում ընդգծվել է Ադրբեջանի շահերը պաշտպանելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար ձեռնարկվելիք քայլերը։
Լուր | Տեսնել ավելին՝ Ermenihaber | | Դիտումներ՝ 367 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 08.04.2022 | 12:45 |