Էրդողանը`Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 25-ին կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նա հերթական անգամ ներկայացրել թուրքական ժխտողական կեղծ թեզերը, ապա խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին, վերջում էլ անդրադարձել հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ մեջլիս ներկայացած առաջարկին։ Մասնավորապես, Էրդողանը Բայդենի ուղերձը որակել է որպես քաղաքական շահարկում։


Լուր | Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 343 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 26.04.2022 | 12:46 Կարո Փայլան, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Ջո Բայդեն