ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Տոկիոյում մեկնակած Անվտանգության հարցերով քառակողմ երկխոսության (Quad) երկրների գագաթնաժողովում, ԱՄՆ-ն անվանել է հնդկախաղաղօվկիանոսյան տերություն: «Մենք հնդկախաղաղօվկիանոսյան տերություն ենք: Մի անգամ Չինաստանի առաջնորդն ինձ հարցրեց, թե ինչո՞ւ եմ շարունակում ասել, թե մենք հնդկախաղաղօվկիանոսյան տերություն ենք: Ես ասացի, որ այդպես էլ կա: Մենք կապված ենք Խաղաղ օվկիանոսին մեր երկրի մի հատվածով»,-ասել է Բայդենը։
Մեջբերում | Տեսնել ավելին՝ Regnum.ru | Դիտումներ՝ 319 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 24.05.2022 | 09:00 |