14:16, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Օկլահոմայում դիտահորերի կափարիչների վրա պատկերված է քաղաքի քարտեզը՝ սպիտակ կետով։ Այն ցույց է տալիս, թե քաղաքի որ մասում եք գտնվում։

Для чего на люках в Оклахоме рисуют "точку"? (5 фото) В Оклахоме на крышки люка нанесена метка. Как вы думаете, для чего она? | Lifestyle | Селдон Новости

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 381 | 08.06.2022 / դիտահոր, քաղաք


Ամերիկացի պետական գործիչ Հենրի Քիսինջերը կոչ է արել Արևմուտքին դադարեցնել Ուկրաինայում ռուսական զորքերին ջախջախիչ պարտություն հասցնելու փորձերը՝ նախազգուշացնելով, որ դա աղետալի հետևանքներ կունենա Եվրոպայում երկարաժամկետ կայունության համար: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը նախազգուշանում է Պուտինի պարտությունից, քանի որ պատժամիջոցների նկատմամբ Արևմուտքի միասնությունը խիստ սասանվել է:

Владимир Путин Генри Киссинджер Украина Россия вторжение война цены на продукты нефть Европа санкции Зеленский

Լուր / Տեսնել ավելին՝ The telegraph Դիտումներ՝ 380 | 26.05.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Հենրի Քիսինջեր, Վլադաիմիր Պուտին

ԱՄՆ-ում գրանցվել է կապիկի ծաղկով վարակման 7 դեպք: Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները: Չնայած նրան, որ հիվանդությունը թեթև ընթացք ունի, որոշ դեպքերում այն կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը՝ 1%-10%):

Լուր / Տեսնել ավելին՝ ABCnews Դիտումներ՝ 381 | 24.05.2022 / կապիկի ծաղիկ, ԱՄՆ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Տոկիոյում մեկնակած Անվտանգության հարցերով քառակողմ երկխոսության (Quad) երկրների գագաթնաժողովում, ԱՄՆ-ն անվանել է հնդկախաղաղօվկիանոսյան տերություն: «Մենք հնդկախաղաղօվկիանոսյան տերություն ենք: Մի անգամ Չինաստանի առաջնորդն ինձ հարցրեց, թե ինչո՞ւ եմ շարունակում ասել, թե մենք հնդկախաղաղօվկիանոսյան տերություն ենք: Ես ասացի, որ այդպես էլ կա: Մենք կապված ենք Խաղաղ օվկիանոսին մեր երկրի մի հատվածով»,-ասել է Բայդենը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Regnum.ru Դիտումներ՝ 319 | 24.05.2022 / Ջո Բայդեն, ԱՄՆ-Չինաստան

ԱՄՆ-ում մայիսին կա ոչ ֆորմալ տոն՝ ստամոքսի տոնը կամ ամեն ինչ ուտելու ազգային օրը (National Eat What you Want Day), որը պաշտում են հումորի զգացումով օժտված հասարակ ամերիկացիները։ Մայիսի 11-ին խախտվում են առանց բացառության սննդի բոլոր կանոնները, այդ օրը պատճառ է դառնում թուլանալու ավելորդ քաշ ունեցող մեծ թվով մարդկանց կամ նրանց համար, ովքեր մշտապես նստում են նորաձևության դիետաների վրա: Նման տոնի ժամանակ ԱՄՆ-ի բնակիչները պահպանում են «ուտել կարելի է այն ամենը, ինչ ուզում ես» ոսկե կանոնը:  Համարվում է, որ այս արտասովոր խոհարարական տոնը հումորով մարդ է հորինել ՝ դերասան Թոմաս Ռոյը։ Նա ամերիկացիներին առաջարկել է տարին մեկ անգամ թուլանալ և ոչ մի կերպ չմերժել ստամոքսի պահանջները։ Այս ուրախ տոնն անսովոր է, բայց առանց դրա տխուր կլինի, քանի որ հենց այդ օրերի շնորհիվ է, որ տարին մեկ անգամ կարելի է ճաշակել նրբախորտիկներ և միաժամանակ ծիծաղել իրենց վրա:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 309 | 11.05.2022 / մայիսի 11, ԱՄՆ, ազգային տոներ, անսովոր տոներ

ԱՄՆ Դաշնային դատախազությունը երեքշաբթի հայտարարել է, որ վերմոնտցի մի տղամարդը 2016 թվականին Ռոդ Այլենդի ափերի մոտ ձկնորսության է տարել իր մորը, սպանել նրան և խորտակել նավակը՝ ընտանիքի ունեցվածքը ժառանգելու նպատակով:

Լուր / Տեսնել ավելին՝ The New York Times Դիտումներ՝ 337 | 11.05.2022 / սպանություններ

Վլադիմիր Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել, եթե զգա, որ պատերազմը տանուլ է տրված,- նախազգուշացրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Համաշխարհային սպառնալիքների մասին Սենատի զինված ուժերի կոմիտեին։ Վլադիմիր Պուտինը կարող է Ուկրաինայում պարտության հեռանկարը դիտարկել որպես էքզիստենցիալ սպառնալիք իր ռեժիմին, ինչը կարող է նրան հրահրել միջուկային զենքի կիրառմանը՝ փորձելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հետ պահել Ուկրաինային հետագա աջակցությունից:

Լուր / Տեսնել ավելին՝ The Guardian Դիտումներ՝ 397 | 11.05.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վլադիմիր Պուտին, միջուկային սպառնալիք


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային, Հայաստանի պետական պարտքից շուրջ 4 անգամ ավելի՝ մոտ 40 մլրդ դոլարի օգնության մասին օրինագծին։ Այժմ օրինագիծը քվեարկության է դրվելու Սենատում՝ մի քանի օրից։

Լուր / Տեսնել ավելին՝ CNN Դիտումներ՝ 323 | 11.05.2022 / Ուկրաինական ճգնաժամ, ԱՄՆ

Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին` 50-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդվում է, որ նահանգապետ Թեյթ Ռիվզը ապրիլը ճանաչել է Ցեղասպանության կանխարգելման և իրազեկման ամիս:

Լուր / Տեսնել ավելին՝ ANCA Դիտումներ՝ 391 | 06.05.2022 / Հայոց ցեղասպանություն, Հայաստան-ԱՄՆ

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերքել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված այն հաղորդագրությունները, թե իբր ԱՄՆ-ն է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել ռուսական «Մոսկվա» հածանավի վերաբերյալ: Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ Ուկրաինայի զինծառայողներն ամերիկյան կողմից հետախուզական տվյալներ են ստացել հածանավի գտնվելու վայրի վերաբերյալ:

Լուր / Տեսնել ավելին՝ New York Times Դիտումներ՝ 307 | 06.05.2022 / հետախուզություն, Պենտագոն


Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ մեկնարկելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը։ Պատվիրակությունները մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ և նշել Միացյալ Նահանգների դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` օժտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու մանդատով:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 327 | 04.05.2022 / Արարատ Միրզոյան, Հայաստան-ԱՄՆ


ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական ընկերություններն այս տարի հարյուր միլիոնավոր դոլարների կորուստներ կկրեն հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Boeing-ը և Lockheed Martin-ը, որոնք արտադրում են F-18 և F-35 կործանիչներ, այժմ չեն կարող ՌԴ-ում գնել պողպատից, ալյումինից, նիկելից և տիտանից մասեր, որոնք կարևոր են ավիաշինարարության համար:

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 317 | 02.05.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, հակառուսական պատժամիջոցներ, Boeing

Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է «զրկել» Վլադիմիր Պուտինին «լավագույն նորարարներից»։ Կիսահաղորդիչների, տիեզերական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, առաջադեմ արտադրության, հաշվարկների, միջուկային ճարտարագիտության, արհեստական ինտելեկտի, հրթիռային շարժիչների տեխնոլոգիաների հետ աշխատելու փորձ և մագիստրոսի կամ գիտությունների դոկտորի աստիճան ունեցող ռուսաստանցիների համար կհեշտացվի Միացյալ Նահանգներ մուտք գործելը. աշխատանքային վիզա ստանալու համար նրանց պետք չի լինի ունենալ ընթացիկ գործատու։

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 372 | 30.04.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին

«ԱՄՆ-ն ձգտում է ցանկացած միջոցներով երկարաձգել Ռուսաստանի հատուկ գործողությունը Ուկրաինայում»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 355 | 26.04.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Անատոլի Անտոնով, Ուկրաինական ճգնաժամ


«Մենք ոչ մի ամերիկացի զինծառայող չենք ուղարկի Ուկրաինա՝ երրորդ համաշխարհային պատերազմ չսկսելու համար»,- ասել է Ջո Բայդենը: Դրա փոխարեն, նշել է Բայդենը, Վաշինգտոնը մտադիր է ջանքերը կենտրոնացնել Ուկրաինային ռազմական օգնության վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 310 | 22.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, ԱՄՆ

ԱՄՆ-ի սահմանապահները մարտին ձերբակալել են 210 հազար միգրանտների, որոնք փորձել են հատել Մեքսիկայի հետ սահմանը, ինչը երկու տասնամյակի ընթացքում ամենաբարձր ամսական ցուցանիշն է և խնդիրներ է առաջացնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի համար:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 318 | 17.04.2022 / ԱՄՆ, Ջո Բայդեն


Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել զինել Ուկրաինային՝ սպառնալով «անկանխատեսելի հետևանքներով».

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 308 | 15.04.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Ուկրաինական ճգնաժամ

ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ հիմքի վրա կամ ԵԱՀԿ մեխանիզմի միջոցով՝ օգնելու երկու երկրներին հասնել երկարաժամկետ խաղաղության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Մենք ողջունել ենք վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումը ապրիլի 6-ին Բրյուսելում, ներառյալ դրական տեղաշարժերը խաղաղ բանակցությունների նախապատրաստման ուղղությամբ»,-ասել է Փրայսը։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՄՆ Պետդեպ | Դիտումներ՝ 297 | 15.04.2022 / Պետդեպ, Պետդեպարտամենտ, Նեդ Փրայս

Ճապոնիայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Ճապոնական ծովում, որոնց շրջանակներում մշակվել է բալիստիկ հրթիռի արձակման մասին տեղեկատվության փոխանակումը, հայտարարել են Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի շտաբում:

Լուր / Դիտումներ՝ 341 | 15.04.2022 / Ճապոնիա, Ճապոնիա-ԱՄՆ

«Ամերիկայի Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները և պատրաստ է օգնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 333 | 15.04.2022 / Նեդ Փրայս, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-ԱՄՆ
1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ