ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ հիմքի վրա կամ ԵԱՀԿ մեխանիզմի միջոցով՝ օգնելու երկու երկրներին հասնել երկարաժամկետ խաղաղության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Մենք ողջունել ենք վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումը ապրիլի 6-ին Բրյուսելում, ներառյալ դրական տեղաշարժերը խաղաղ բանակցությունների նախապատրաստման ուղղությամբ»,-ասել է Փրայսը։
Լուր | Տեսնել ավելին՝ ԱՄՆ Պետդեպ | | Դիտումներ՝ 295 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 15.04.2022 | 12:37 |