Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը  հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բլինկենը հայտնել է, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս այսօր Բրյուսելում ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը։ Իր հերթին Ալիևը նշել է Ադրբեջանի առաջարկներն ու դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի ու հաղորդակցությունների հաստատման վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ տարածաշրջանում հետագա էսկալացիան անտնդունելի է։


 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Regnum | | Դիտումներ՝ 308 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 06.04.2022 | 09:17 Պետդեպ, Էնթոնի Բլինկեն