17:23, 23.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ԱՄՆ-ի Ձայնագրման արվեստի և գիտության ազգային ակադեմիայի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվել է Ուկրաինայի նախագահ Վոլոլդիմիր Զելենսկու տեսաուղերձը։ «Ամեն կերպ աջակցեք մեզ, մի լռեք, և այդ ժամանակ խաղաղություն կգա մեր քաղաքներում»,-  ասել է Ուկրաինայի նախագահը։ Տեսաուղերձի ցուցադրությունից հետո ուկրաինացի երգիչների ու երաժիշտների ուղեկցությամբ ելույթ է ունեցել երգիչ Ջոն Լեջենդը։

Լուր / Տեսնել ավելին՝ Известия | Դիտումներ՝ 355 | 04.04.2022 / Զելենսկու, «Գրեմմի»

Վաշինգտոնը խախտել է Սառը պատերազմի ավարտից հետո Մոսկվային տրված ՆԱՏՕ-ն չընդլայնելու խոստումները։ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ԽՍՀՄ-ի և սոցիալիստական բլոկի փլուզումն ընկալել է որպես իր հաղթանակ և նոր աշխարհակարգի սկիզբ, որտեղ նրանք գերիշխելու են: Քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման այդ իրադարձություններն անվանել է «պատմության ավարտ»։ Հետագայում ԱՄՆ-ն խախտել է հետխորհրդային Ռուսաստանին տված իր բոլոր խոստումները: Հյուսիսատլանտյան դաշինքի և ԵՄ-ի ռուսական ազդեցության ոլորտների վրա ոտնձգությունների փորձերը կողմերի միջև կոնֆլիկտային իրավիճակի պատճառ են դարձել:

Լուր / Դիտումներ՝ 396 | 04.04.2022 / ՆԱՏՕ, Ֆրենսիս Ֆուկույամա

Արևմուտքի պատժամիջոցները կարող են հանվել Ռուսաստանից՝ կախված Մոսկվայի և Կիևի բանակցությունների արդյունքներից։ «Մենք կտեսնենք, թե ինչ կանի և ինչ է ուզում անել Ուկրաինան։ Պատժամիջոցների նպատակը ոչ թե անվերջ լինելն է, այլ Ռուսաստանի վարքագիծը փոխելը։ Եթե բանակցությունները արդյունք տան պատժամիջոցները որոշակիորեն կվերանան»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Բլինկենն ասել է, որ հետագա զարգացումները կախված են Ռուսաստանից։

Լուր / Տեսնել ավելին՝ ՏԱՍՍ | Դիտումներ՝ 329 | 03.04.2022 / Էնթոնի Բլինկեն, Ռուսաստան-Արևմուտք

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը հայտնել է, թե Միացյալ Նահանգներին չի հետաքրքրում իշխանափոխությունը Ռուսաստանում։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ևս հայտարարել էր, որ իշխանափոխությունը Ռուսաստանում չի մտնում  ՆԱՏՕ-ի նպատակների մեջ:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ MSNBC | Դիտումներ՝ 321 | 02.04.2022 / ԱՄՆ, իշխանափոխություն, ՌԴ


Սպիտակ տունը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսից 120 կազմակերպությունների դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների մասին։ ԱՄՆ նախագահի վարչակազմի հաղորդակցության բաժնի տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ նոր պատժամիջոցներն ուղղված են  ռուսական պաշտպանական ոլորտի՝ աէրոտիեզերական և ծովային սեկտորների դիրքերը թուլացնելուն: Այսպիսով՝ ԱՄՆ  «սև ցուցակում» հայտնված ռուսական և բելառուսական կազմակերպությունների թիվը գերազանցեց 200-ը:

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 311 | 02.04.2022 / պատժամիջոցներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քիչ առաջ թվիթել է.

«Բոլոր տարիքի ամերիկացի տրանսգենդերներ, ես ուզում եմ, որ դուք իմանաք, թե ինչքան եք դուք համարձակ։ Դուք տեղ ունենք։ Ես ունեմ ձեր թիկունքը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 376 | 31.03.2022 / Ջո Բայդեն, տրանսգենդերներ

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել  է, որ ԱՄՆ-ն դուրս է բերել իր ռազմանավերը Սև ծովից։ Ըստ Կիրբիի՝ ամերիկյան հրամանատարությունն հանգել է այս որոշման, երբ տեսել է, որ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ օպերացիան դառնում է անխուսափելի։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 355 | 31.03.2022 / Պենտագոն, Սև ծով

Ըստ Harvard Caps-Harris-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների, եթե 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններն այժմ անցկացվեն, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կստանա ամերիկացիների 47 տոկոսի աջակցությունը, Ջո Բայդենը՝ 41տոկոսի: 

Վերջին շրջանում Բայդենի ժողովրդականությունը կրկին անկում է ապրում:

As counting continues, Biden cuts Trump's lead in Pennsylvania and Georgia - The Boston Globe

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ The Hill | Դիտումներ՝ 361 | 30.03.2022 / Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն


Դոնալդ Թրամփն օգնության է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրել նրան հրապարակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի  մասին ցանկացած վարկաբեկող տեղեկատվություն:

Լուր / Տեսնել ավելին՝ AFP | Դիտումներ՝ 333 | 30.03.2022 / Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 347 | 29.03.2022 / Արցախ-ԱՄՆ, Հայաստան-ԱՄՆ, Ջո Բայդեն

Cathay Pacific-ը մտադիր է փոխել իր Նյու Յորք-Հոնկոնգ չվերթի երթուղին, որպեսզի խուսափի Ռուսաստանի օդային տարածությունից, ինչը կդառնա աշխարհում ամենաերկար Կոմերցիոն չվերթը:

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 348 | 29.03.2022 / Cathay Pacific, Ուկրաինական ճգնաժամ

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարզաբանել է նախագահ Ջո Բայդենի մեկնաբանությունները Վարշավայում՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «Ռուսաստանում ռեժիմի փոփոխության ռազմավարություն չունի», այնինչ Բայդենը Վարշավայում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող մնալ իշխանության ղեկին»:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 341 | 28.03.2022 / Էնթոնի Բլինկեն, Ջո Բայդեն, Ռուսաստան-ԱՄՆ


Ջո Բայդենը Ռուսաստանին զգուշացրել է.

«Նույնիսկ մի մտածեք ոչ մի թիզ առաջ շարժվել ՆԱՏՕ-ի տարածք»։

«Մենք կրկին ներգրավված ենք ազատության համար մղվող մեծ ճակատամարտում։ Պայքար ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև։ Ազատության և բռնաճնշումների միջև: Այս ճակատամարտը մենք չենք հաղթի ոչ օրերի, ոչ էլ ամիսների ընթացքում: Մենք պետք է պատրաստվենք առաջիկա երկարատև պայքարին»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Le Mond | Դիտումներ՝ 377 | 27.03.2022 / ՆԱՏՕ, Ջո Բայդեն

Սպիտակ տունը  գաղտնի աշխատանքային խումբ է ստեղծել, որը մշակում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քայլերի հնարավոր սցենարներն ու ՆԱՏՕ-ի համարժեք արձագանքը, եթե Ռուսաստանը դիմի զանգվածային ոչնչացման զենքի օգտագործմանը։ Այսպես կոչված «Վագրերի թիմը»՝ կազմված ազգային անվտանգության մասնագետներից, փետրվարի 28-ից իմիտացիոն զորավարժություններ է անցկացնում՝ մշակելու հնարավոր պատասխան քայլերը:

Լուր / Տեսնել ավելին՝ New York Times | Դիտումներ՝ 295 | 24.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Սպիտակ տուն

Սենատոր Բեռնի Սանդերսն առաջարկել է չեղարկել Ջեֆ Բեզոսին Լուսին թռչելու համար 10 մլրդ դոլարի օգնությունը։ «Եթե պարոն Բեզոսը ցանկանում է Լուսին թռչել՝ լավ,- ասել է Սանդերսը։- Նա 186 միլիարդ դոլար անձնական ունեցվածք ունի... Թող իր փողերն օգտագործի, ոչ թե հարկատուների»։

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 348 | 23.03.2022 / Բեռնի Սանդերս, դեպի Լուսին, Ջեֆ Բեզոս


Ռուսաստանի «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, որն առաջին անգամ օգտագործվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում, գործնականում անկասելի է: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Հիպերձայնային այս հրթիռին նմանատիպ գնահատակ են տվել նաև ՆԱՏՕ-ում։

Լուր / Տեսնել ավելին՝ Die Welt | Դիտումներ՝ 393 | 23.03.2022 / ՆԱՏՕ, Ջո Բայդեն, նորագույն զենքեր
« 1 2 3
ԴԵՊԻ ՎԵՐ