04:06, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ՌԴ Հատուկ նշանակության ջոկատի մարտիկները գերել են ուկրաինացի ազգայնականներին, որոնք մասնակցել են ռուս գերիների կտտանքներին: Նրանք Խարկովի «Մետալիստ» ֆուտբոլային ակումբի ֆանատներ են: Տեսագրությունը, որտեղ ուկրաինացի ազգայնականները կրակել են ռուս գերիների ոտքերն ու թողել առանց բժշկական օգնության, համացանցում հայտնվել է օրերս և մեծ հասարակական արձագանք է առաջացրել: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ խոշտանգումներին մասնակից բոլոր ռազմագերիները խիստ պատասխանատվություն են կրելու:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 340 | 30.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Երեքշաբթի առավոտյան Ստամբուլում սկսվել են Ռուսական և Ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանում են «Դոլմաբահչե» պալատում։

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 322 | 29.03.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ

Ռուսաստանը մտադիր չէ անվճար գազ մատակարարել, եթե Եվրամիությունը հրաժարվի վճարել ռուբլիով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հարցին, թե անջատվելո՞ւ է չվճարողների գազը, մամուլի քարտուղարը պատասխանել է. «Չկա վճարում, չկա գազ»:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 444 | 29.03.2022 / պատժամիջոցներ, Դմիտրի Պեսկով

Ապրանքափոխանակությունը (բարտեր) կարող է Ռուսաստանի հաջորդ քայլերից մեկը դառնալ ոչ բարեկամական երկրների հետ ապրանքաշրջանառության համար, հայտարարել է Պետդումայի բյուջեի և հարկերի կոմիտեի անդամ Դմիտրիևան։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 345 | 28.03.2022 / պատժամիջոցներ-հակամիջոցներ


Heineken խոշորագույն միջազգային գարեջրագործական ընկերությունը որոշել է հեռանալ ռուսական շուկայից: «Ներկա իրավիճակում Ռուսաստանում Heineken-ի բիզնեսի կառավարումն այլևս անվտանգ չէ»,- նշել են ընկերությունում: Heineken-ը մտադիր է Ռուսաստանում գործող բիզնեսը փոխանցել նոր սեփականատիրոջը: Մարտին Heineken-ը դադարեցրել էր բոլոր ներդրումները և գարեջրի արտահանումը Ռուսաստան:

Լուր / Տեսնել ավելին՝ lenta.ru | Դիտումներ՝ 317 | 28.03.2022 /

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն աջակցում են գաղտնարտարժույթի կարգավորման և երկրի տնտեսության մեջ ինտեգրման ջանքերին: Աջակցությունը տեղի է ունենում ուկրաինական պատերազմի պատճառով պատժամիջոցների խստացման ֆոնին, որոնք սահմանափակում են Ռուսաստանի մուտքը համաշխարհային ֆինանսական շուկա։

Լուր / Տեսնել ավելին՝ Bitcoin News | Դիտումներ՝ 370 | 27.03.2022 / Միխայիլ Միշուստին

Ճապոնիայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուց հետո, Ռուսաստանը զորավարժություններ է անցկացրել Ճապոնիայի հետ վիճելի կղզիներում։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 380 | 26.03.2022 / Ռուսաստան-Ճապոնիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը ոչ բարեկամական երկրների համար բնական գազի վճարումը ռուբլով փոխանցելու որոշումը նյարդայնացրել է արևմտյան էներգետիկ շուկաներում, շփոթություն է առաջացրել եվրոպական էներգետիկ կոնցեռնների վարչություններում և Եվրամիության երկրների էկոնոմիկայի նախարարություններում։ Տնտեսագետ Յենս Զյուդեկումն ասել է՝ ռուս առաջնորդը «շրմփացրել է Արևմուտքին»։

Լուր / Տեսնել ավելին՝ Der spiegel | Դիտումներ՝ 320 | 26.03.2022 / Ռուսաստան-Արևմուտք, Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է. «Միջուկային հակամարտության սպառնալիք մշտապես գոյություն ունի։ Ոչ ոք ոչ մի պատերազմ չի ուզում, մանավանդ միջուկային պատերազմը սպառնալիք է մարդկային քաղաքակրթության գոյությանը։ Այս իմաստով ճիշտ են այն վերլուծաբանները, որոնք ասում են, միգուցե փոքր-ինչ ցինիկ է հնչում, բայց այնուամենայնիվ,

միջուկային զենքի ստեղծումը կանխել է XX և XXI դարերի շատ հակամարտություններ:

Իրականում դա այդպես է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 371 | 26.03.2022 / միջուկային պատերազմ, Դմիտրի Մեդվեդև

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ուկրաինայում հատուկ գործողության մասնակիցներին ռազմական գործողությունների վետերաններ ճանաչելու մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 357 | 26.03.2022 / Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է.  «Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նպատակը պարզ է՝ ամրագրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ապառազմականացումը և հրաժարումը ազգայնամոլական (նացիստական) օրենքներից»։ 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 377 | 26.03.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ, Դմիտրի Մեդվեդև

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Չնայած հակառուսական համատարած քարոզչությանը, պետությունների ճնշող մեծամասնությունը չի միացել և, համոզված եմ, չի միանա արևմտյան պատժամիջոցային քաղաքականության խաղերին և շահագրգռված են զարգացնել իրավահավասար միջպետական ​​համագործակցություն՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական սկզբունքների վրա»։

Լուր / Տեսնել ավելին՝ Russian Embassy | Դիտումներ՝ 395 | 26.03.2022 / պատժամիջոցներ, Սերգեյ Լավրով

Մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ քաղաքացիների վստահության մակարդակը նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ աճել է 1%-ով։ Այժմ այն ​​կազմում է 80,6 տոկոս։ Այս մասին փաստում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման տվյալները։ Պուտինի գործունեության հավանության մակարդակը նույնպես աճել է 0,7%-ով և կազմում է 77,9%:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 318 | 25.03.2022 / Վլադիմիր Պուտին, վարկանիշ

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինի Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի մահվան մասին հայտարարությունը։ Ավելի վաղ Պրոնյուշկինը Telegram-ում հրապարակել էր ՌԼԴԿ առաջնորդի մահվան մասին հաղորդագրությունը, սակայն քիչ անց հեռացրել էր: ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ժիրինովսկին գտնվում է կայուն վիճակում։

Жеребьевка по определению мест партий в избирательном бюллетене на выборах депутатов Госдумы РФ - РИА Новости, 1920, 25.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 348 | 25.03.2022 / Վլադիմիր Ժիրինովսկի, Վյաչեսլավ Վոլոդին

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի ( ՄՄԽ) և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանն ու «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 մինուտ» ծրագրի հաղորդավարուհի Օլգա Սկաբեևան ներառվել են Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում: Երկրի ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում նշվում է 22 ռուսաստանցի, որոնց գերատեսչության ղեկավար Մարիս Փեյնն անվանել է «կրեմլամետ քարոզիչներ»:

Լուր / Տեսնել ավելին՝ DFAT Australia's | Դիտումներ՝ 338 | 25.03.2022 / «կրեմլամետ քարոզիչներ», Մարգարիտա Սիմոնյան, Մարիս Փեյն, Տիգրան Քեոսայան, պատժամիջոցներ, Օլգա Սկաբեևա

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ևս 25 ռուսաստանցիների և 81 կազմակերպությունների դեմ։ Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Դմիտրի Պեսկովը, նրա կինը՝ Տատյանա Նավկան, Իգոր Շուվալովը և գործարար Ալեքսեյ Մորդաշովը։ Ճապոնիայի կառավարությունը նաև արգելք է մտցրել Ռուսաստան շքեղ ապրանքների ներմուծման վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 367 | 25.03.2022 / Ճապոնիա, պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Դմիտրի Պեսկով

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ևս 25 ռուսաստանցիների և 81 կազմակերպությունների դեմ։ Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Դմիտրի Պեսկովը, նրա կինը՝ Տատյանա Նավկան, Իգոր Շուվալովը և գործարար Ալեքսեյ Մորդաշովը։ Ճապոնիայի կառավարությունը նաև արգելք է մտցրել Ռուսաստան շքեղ ապրանքների ներմուծման վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 340 | 25.03.2022 / պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Դմիտրի Պեսկով, Ճապոնիա


Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ այժմ Ռուսաստանում մահապատժի վերադարձի սահմանափակումներ չկան, բայց ամեն ինչ կախված կլինի իրավիճակից։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 383 | 25.03.2022 / Դմիտրի Մեդվեդև, մահապատիժ

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի.

Հաշվի առնելով աշխարհակարգի փոփոխումը, ռուսական հեռուստաալիքները պետք է կրճատեն ժամանցային հաղորդումների քանակը եթերում, փոխարենը ավելի լավ է լավ հայրենական կամ արտասահմանյան ֆիլմեր ցուցադրեն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 376 | 24.03.2022 / Վլադիմիր Մեդինսկի


Եվրոպան  առաջիկա հինգ տարում չի կարողանա ռուսական գազին այլընտրանք գտնել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա ընդգծել է, որ Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրներից ամբողջությամբ հրաժարվելը «ինչ-որ ապոկալիպտիկ սցենար է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ «Россия 1» | Դիտումներ՝ 402 | 24.03.2022 / ռուսական գազ

« 1 2 ... 5 6 7 8 »
ԴԵՊԻ ՎԵՐ