Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինի Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի մահվան մասին հայտարարությունը։ Ավելի վաղ Պրոնյուշկինը Telegram-ում հրապարակել էր ՌԼԴԿ առաջնորդի մահվան մասին հաղորդագրությունը, սակայն քիչ անց հեռացրել էր: ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ժիրինովսկին գտնվում է կայուն վիճակում։
Լուր | Տեսնել ավելին՝ РИА Новости | | Դիտումներ՝ 348 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 25.03.2022 | 13:14 |