11:04, 25.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ռուսաստանից հեռանալու որոշում կայացրած օտարերկրյա ընկերություններում  «Եդինայա Ռոսիա»-ի առաջարկած արտաքին կառավարում մտցնելու օրինագծի վրա աշխատանքը կասեցվել է, քանի որ ընկերությունները նախընտրում են պայմանավորվել։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 271 | 11.04.2022 / հակապատժամիջոցներ, «Եդինայա Ռոսիա»

Այսօր Ռուսաստանում նշում են հերթական անսովոր տոնը՝ Պահարանային աշխարհի ծագող արևի օրը. Լայն բացենք այսօր պահարանի դռնակները և թողնենք, որ գարնանային արևը ողողի պահարանային խորհրդավոր աշխարհը։ Ձմեռն անցավ և մոռացել ենք, թե ինչքան անհրաժեշտ և հետաքրքիր բաներ են թաքնված մեր պահարանաաշխարհում: Միայն ավելի շատ լույս։ Որպեսզի ոչինչ չվրիպի ձեր սուր հայացքից։ Օգտագործեք առիթը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 322 | 09.04.2022 / ապրիլի 9, ազգային տոներ, անսովոր տոներ

«Դուք պետք է իմանաք մեր սկզբունքային դիրքորոշումը. Ռուսաստանը մեր դաշնակիցն է, հուսալի դաշնակիցը: Մենք միշտ եղել ենք Ռուսաստանի հետ և կլինենք ցանկացած իրավիճակում, ցանկացած դժվարության և բարդության մեջ: Մենք կողմ ենք Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետությունում Պակիստանի դեսպան Սաջադ Հայդեր Խանի հետ հանդիպմանը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Президент Республики Беларусь | Դիտումներ՝ 297 | 08.04.2022 / Ռուսաստան-Բելառուս, Ալեքսանդր Լուկաշենկո

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Աքարն ընդգծել է հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը, ինչպես նաև ցամաքային կամ ծովային ճանապարհով խաղաղ բնակիչներին անվտանգ դուրս բերելու հրատապությունը:

Լուր / Տեսնել ավելին՝ Anadolu | Դիտումներ՝ 296 | 08.04.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Հուլուսի Աքար, Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի նկատմամբ  պատժամիջոցների հինգերորդ փաթեթը կարող Է հրապարակվել արդեն այսօր կամ ուրբաթ օրը: «Այժմ ընթանում Է այն անձանց և սեկտորների ցուցակի լարված քննարկումը, որոնց վերաբերելու են պատժամիջոցները։ Այսօր երեկոյան, ամենաուշը վաղը պատժամիջոցների 5-րդ փաթեթը կհարապարակվի»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Regnum | Դիտումներ՝ 325 | 07.04.2022 / Ժոզեպ Բորելը, պատժամիջոցներ

75 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Ծանր և երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին։ Վառ, տաղանդավոր քաղաքական գործիչ։ Մարդ, որ խորապես հասկանում էր, թե ինչպես է աշխարհը կառուցված և շատ բան էր ակնկալում։ Նրա անհատականությունն այնքան մեծ է, որ առանց նրա դժվար է պատկերացնել ժամանակակից Ռուսաստանի քաղաքական համակարգի զարգացման պատմությունը», – գրել է Վոլոդինը։

Минздрав: Состояние Жириновского оценивается как стабильное

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 364 | 06.04.2022 / Վլադիմիր Ժիրինովսկի

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը համոզմունք է հայտնել, թե ԱՄՆ-ին չհաջողվեց կազմալուծել Ռուսաստանի բանակային համակարգը։ Ըստ նրա՝ ՌԴ-ն ունակ Է կատարելու իր բոլոր պարտավորությունները, իսկ պատժամիջոցները վնասում են հենց Միացյալ Նահանգների քաղաքացիներին: «Վաշինգտնի պլանը չհաջողվեց: «Դժոխային» պատժամիջոցները չգործեցին: Հույս ունեին կործանելու տնտեսությունը, կազմալուծելու Ռուսաստանի բանկային համակարգը: Չստացվեց»,- գրել Է Վոլոդինը:

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 324 | 06.04.2022 / պատժամիջոցներ, Վյաչեսլավ Վոլոդին


2021թ.-ի հունվարի 31-ից առ այսօր բանտարկյալների թվով «առաջատար» երկիրը Ռուսաստանն է: Այդ երկրում բանտարկյալների թիվը 478.714 է: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Թուրքիան՝ 272.115 ցուցանիշով: Եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան, որտեղ բանտարկյալների թիվը կազմում է  87.035: Ուշագրավ է, որ  թուրքական բանտերում 95 տոկոսը կազմում են տղամարդիկ, 5 տոկոսը՝ կանայք: Կին բանտարկյալներով թվով «առաջատար» երկիրը Լիտվան է:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 318 | 06.04.2022 / բանտարկյալներ

Մինսկում գործող Wargaming խաղային ստուդիան՝ World of Tanks խաղի մշակողը, հայտարարել է Ռուսաստանից և Բելառուսից դուրս գալու մասին։ «Վերջին շաբաթների ընթացքում Wargaming-ը իրականացնում է բիզնես գործունեության ռազմավարական վերանայում ամբողջ աշխարհում: Ընկերությունը որոշել է, որ Ռուսաստանում և Բելառուսում բիզնես չի ունենա։ Այս որոշման պատճառով զգալի վնասներ կկրենք», - խոստովանել են ընկերությունում։ Wargaming-ն արդեն սկսել է փակել իր ամենամեծ գրասենյակը Մինսկում, որն ուներ մոտ 2000 աշխատակից:

Լուր / Տեսնել ավելին՝ Forbes | Դիտումներ՝ 336 | 05.04.2022 / Բելառուս, world of tanks, Ռուսաստան

«Գազպրոմը» որոշել է դուրս բերել իր մենեջերներին և ապրանքանիշը «Gazprom Germania» խմբի ակտիվներից: «Գազպրոմի խմբի մասնակցությունը գերմանական Gazprom Germania GmbH ընկերությանը 2022 թվականի մարտի 31-ին դադարեցնելու կապակցությամբ, մենք հայտարարում ենք հետևյալը. ներդրումային օբյեկտները պետք է դադարեցնեն «Գազպրոմ» ապրանքանիշերի օգտագործումը, այդ թվում՝ անվանումներում և ապրանքանիշերում, որպեսզի խուսափեն «Գազպրոմ» խմբի հետ իրենց գործունեության հետագա նույնացումից: «Գազպրոմ» խումբը հետ է կանչում նաև իր ներկայացուցիչներին GAZPROM Germania GmbH-ի կառավարման մարմիններից, դուստր ձեռնարկություններից և նրանց ներդրումային օբյեկտներից»,- ասվում է գազային կոնցեռնի հայտարարությունում:

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 342 | 05.04.2022 / «Գազպրոմ»

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ամենակարևոր նպատակին։ «Այսօրվա ուկրաինացիների մի մասի արյունոտ ու կեղծ առասպելներով լի գիտակցությունը փոխելն ամենակարևոր նպատակն է։ Նպատակ՝ հանուն ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղության և վերջապես Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ բաց Եվրասիայի կառուցման»,- գրել է Մեդվեդևը։

Լուր / Տեսնել ավելին՝ Telegram | Դիտումներ՝ 318 | 05.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, Դմիտրի Մեդվեդև


ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մամուլի ասուլիս է անցկացրել, երբ ապրիլին Անվտանգության Խորհրդում նախագահող Մեծ Բրիտանիան մեկ օրում երկու անգամ մերժել է Բուչեի իրադարձությունների վերաբերյալ նիստ կազմակերպելու ռուսական հարցումները: Ճեպազրույցի ընթացքում դեսպանը լրագրողներին ներկայացրել է ուկրաինական քաղաքում սադրանքի բեմականացման վկայությունները, ինչպես նաև մեկնաբանել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու վերաբերյալ քվեարկություն նախաձեռնելու Վաշինգտոնի և Լոնդոնի մտադրությունը:

Լուր / Տեսնել ավելին՝ Новости mail.ru | Դիտումներ՝ 267 | 05.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վասիլի Նեբենզյա


Ուկրաինայում գործողության ընթացքում, իբր, Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին զրպարտությունները ոչ մի ռացիոնալ հիմք չունի, նման սպառազինությունների օգտագործման չափանիշները ոչ մի կերպ չեն վերաբերում Ուկրաինայում ծավալվող սցենարին։ Հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի զինաթափման հարցերով հանձնաժողովի նստաշրջանում։

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС | Դիտումներ՝ 294 | 05.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, միջուկային սպառնալիք, Դմիտրի Պոլյանսկի

Մոսկվան հուսով է, որ Կիևը կհետևի իր ազգային շահերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններում, սակայն ականջալուր չի լինի «հետին խորհրդականներին», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը կբացահայտի Ուկրաինայում հատուկ գործողության հետ կապված ֆեյքերին:

Լուր / Տեսնել ավելին՝ People's Daily, China | Դիտումներ՝ 298 | 05.04.2022 / ռուս-ուկրաինական բանակցություններ

Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ում Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային թռչող սպառազինությունների մատակարարումը և համարում է, որ հենց ԱՄՆ-ն է հրահրում նոր զոհեր։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 304 | 05.04.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Ուկրաինական ճգնաժամ


ՌԴ կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականների ճանաչումը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակ: 

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС | Դիտումներ՝ 296 | 05.04.2022 / Հայաստան-Ռուսաստան

Նավթի և գազի վաճառքից Ռուսաստանի եկամուտները կարող են ռեկորդ սահմանել, չնայած որոշ պետությունների կողմից սահմանված պատժամիջոցներին։ Մոսկվան 2022 թվականին կարող է ունենալ շուրջ 321 միլիարդ դոլար եկամուտ, եթե ներկրողները համապատասխան էմբարգո չկիրառեն։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 320 | 04.04.2022 / էներգակիր, եկամուտ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Պուտինը նաև հիշեցրել է, որ անցյալ և նախորդ տարի կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա երկրներն աշխատում են միասին՝ ամրապնդելու կայունությունն ու անվտանգությունը Անդրկովկասյան տարածաշրջանում։


 

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 329 | 04.04.2022 / Ալիևին, Պուտինը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հավանաբար, շուտով դեմ առ դեմ կհանդիպեն Թուրքիայում՝ խաղաղ բանակցությունների համար: Ուկրաինացի բանակցող Դավիթ Արախամիան տեղական հեռուստաալիքին հայտարարել է, որ երկու առաջնորդները շուտով կարող են հանդիպել, քանի որ խաղաղ պայմանագրի փաստաթղթերի նախագծերն առաջաընթաց ունեն։ Արախամիան հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «երեկ զանգահարել է և մեզ, և Վլադիմիր Պուտինին, և նա, կարծես, իր կողմից հաստատել է, որ իրենք պատրաստ են մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպել: Ոչ ամսաթիվը, ոչ տեղը հայտնի չեն, բայց մենք կարծում ենք, որ մեծ հավանականությամբ վայր կլինի Ստամբուլը կամ Անկարան»,- շարունակել է նա:

Լուր / Տեսնել ավելին՝ Newweek | Դիտումներ՝ 292 | 04.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, խաղաղ բանակցություններ

Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը Aydınlık թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին աջակցելու Թուրքիայի ջանքերը։  Ռուսաստանը կշարունակի հասնել այն բանին, որ Ուկրաինան դառնա բարեկամական և ապառազմականացված, դառնա պետություն, որտեղ հերթական նացիստական պետության ստեղծման սպառնալիք չի լինի, չի արգելվի ռուսաց լեզվի, մշակույթի, ուղղափառ եկեղեցու նկատմամբ: Որպեսզի Ուկրաինան հերթական անգամ չդառնա արևմտյան «հարձակում դեպի արևելք» (Drang nach Osten) տարածքը, որն այսօր մարմնավորվում է ՆԱՏՕ-ի գործելաոճի և ընդլայնման նկատմամբ նրա մոլուցքի տեսքով»։

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 319 | 04.04.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Ալեքսեյ Երխով, Ուկրաինական ճգնաժամ

« 1 2 3 4 5 6 7 8 »
ԴԵՊԻ ՎԵՐ