World of Tanks-ը Ռուսաստանից և Բելառուսից հեռանում է

Մինսկում գործող Wargaming խաղային ստուդիան՝ World of Tanks խաղի մշակողը, հայտարարել է Ռուսաստանից և Բելառուսից դուրս գալու մասին։ «Վերջին շաբաթների ընթացքում Wargaming-ը իրականացնում է բիզնես գործունեության ռազմավարական վերանայում ամբողջ աշխարհում: Ընկերությունը որոշել է, որ Ռուսաստանում և Բելառուսում բիզնես չի ունենա։ Այս որոշման պատճառով զգալի վնասներ կկրենք», - խոստովանել են ընկերությունում։ Wargaming-ն արդեն սկսել է փակել իր ամենամեծ գրասենյակը Մինսկում, որն ուներ մոտ 2000 աշխատակից:


Լուր | Տեսնել ավելին՝ Forbes | | Դիտումներ՝ 260 | Ավելացրեց՝ Moder-003 | 05.04.2022 | 19:20 Բելառուս, World of Tanks, Ռուսաստան