Սահմանագծման հարցում ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Հայաստանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Վաշինգտոնի օգնությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում։ «Պետքարտուղար Բլինքենը և Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական ազդակը։ Պետքարտուղար Բլինքենն առաջարկել է ԱՄՆ աջակցությունը սահմանների սահմանազատման և սահմանագծման ջանքերում և առաջընթացի կոչ է արել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային կապերի զարգացման գործում»,- ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։


Լուր | Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 374 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 25.05.2022 | 09:50 դելիմիտիզացիա, սահմանազատում, Էնթոնի Բլինքեն