16:01, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Հաղորդում է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի՝ մարտի 29-ից ապրիլի 1-ը Հարավային Կովկասի երկրներում կատարած շրջագայության արդյունքներով կազմակերպության հայտարարության մեջ։
«Մենք հույս ունենք առաջընթացի հասնել, հատկապես անհետաձգելի հումանիտար հարցերում, ինչպիսիք են ձերբակալվածների ազատ արձակումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, պատմական և մշակութային օբյեկտների ականազերծումը և պահպանությունը»,- ասել է Ռաուն:

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 306 | 03.04.2022 / հայ-ադրբեջանական բանակցություններ, Զբիգնև Ռաու

Բաքվի կենտրոնում գտնվող գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ է զոհվել, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: «Պայթյունը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Նախնական տեղեկություններով, մեկ մարդ զոհվել է, 31-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»:
 

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 336 | 03.04.2022 / պատահարներ Ադրբեջանում, Բաքու


Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդ.

«Կոչ եմ անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը Արցախի շփման գծից։ Շեշտում եմ, որ Ադրբեջանը շտապ կարգով պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելությանը մուտք գործել տարածաշրջան»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Հորիզոն | Դիտումներ՝ 345 | 03.04.2022 / շփման գիծ, ԵԽ, Մարինա Կալյուրանդ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում զորավարժությունների մեկնարկի մասին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ինչպես նաև «ՌԻԱ Նովստի» գործակալությունը։

Լուր / Տեսնել ավելին՝ Սյունաց երկիր | Դիտումներ՝ 327 | 02.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, Նախիջևան

Քվեբեկից ընտրված սենատոր Լեո Խուսակոսն իր թվիթերյան էջում գրառել է. «Արցախում վերսկսված ագրեսիան պետք է վճռականորեն դատապարտել։ Այսօր Սենատում ես դատապարտել և խնդրել եմ մեր կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին համաձայնագրի խախտումը և կոչ արել Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ հետագա էսկալացիայից»:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 285 | 31.03.2022 / Լեո Խուսակոս, Կանադա, Արցախ-Ադրբեջան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 374 | 31.03.2022 / Իլհամ Ալիև, Շառլ Միշել, Նիկոլ Փաշինյան

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփփին մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու։ Նա հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի,պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովի հետ։ Քննարկվելու են Լոնդոն-Բաքու ռազմական համագործակցության հետ կապված հարցեր, ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցերն ու խաղաղության գործընթացի ներկա վիճակը։

James Heappey

Լուր / Տեսնել ավելին՝ Turan | Դիտումներ՝ 346 | 30.03.2022 / Մեծ Բրիտանիա, Ադրբեջան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան բանավեճի են բռնվել, Սիմոնյանի պատասխանն ադրբեջանցուն արժանացել է ԱՊՀ երկրների խորհրդարանների պատվիրակների բուռն ծափահարություններին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress | Դիտումներ՝ 331 | 29.03.2022 / Ադրբեջան, Հայաստան

84 տարեկանում մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։ Մութալիբովը գահընկեց է արվել արվեց 1992 թ. մարտի 6-ին` Խոջալուն կորցնելուց հետո, որից հետո իշխանության եկավ ժողովրդական ճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը։ 2013 թ. Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը «Ազատության» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, խոսելով 1991 թվականին ԽՍՀՄ պահպանման համամիութենական հանրաքվեի մասին, խոստովանել է, որ տվյալ հանրաքվեին Ադրբեջանի մասնակցությունը գին է ունեցել՝ Արցախի հայաթափումը. «Գորբաչովը հարցրեց՝ ո՞րն է այդ գինը, և ես պատասխանեցի՝ Ձեր կողմից կարգադրություն կա, որը չի իրագործվում, մաքրե՛ք Ղարաբաղը»: «Ապրիլին Ադրբեջանում տեղակայված զորքերը, ՕՄՈՆ-ի և ՆԳՆ-ի հետ միասին, ավազակներից մաքրեցին 24 գյուղ [հայտնի «Կոլցո» օպերացիան]:  Լևոն Տեր-Պետրոսյանը շատ էր տխրել, ասաց, որ չի ների ինձ դրա համար, և ես այդ ժամանակ հասկացա, որ նրանք՝ հայերը, վրեժխնդիր են լինելու»,- հայտարարել էր Մութալիբովը: 

Լուր / Տեսնել ավելին՝ Новая газета | Դիտումներ՝ 421 | 28.03.2022 / Միխայիլ Գորբաչով, Լևոն Տեր-Պետրոսյան, Այազ Մութալիբով

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տելեգրամյան պաշտոնական ալիքը պատասխանել է ադրբեջանական Yeni Musavat թերթի հրապարակմանը, որը բարձրագոչ հայտարարություն է արել: «Ցանկացած ռազմական ներխուժում Հայաստան կբախվի Իրանի զինված ուժերի արձագանքի հետ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան երկրների սահմանների փոփոխությունը»։

Yeni Musavat թերթը բարձրագոչ հայտարարություն էր արել՝ գրելով. «Քանի որ Հայաստանը մեր պատմական հողերից է, մենք իրավունք ունենք վերադարձնելու մեր հողերը։ Այսպես կոչված Հայաստանի կառավարությունը արհեստականորեն է ստեղծվել Ադրբեջանի պատմական հողերի վրա, և Բաքուն իրավունք ունի կոչ անել վերականգնելու Ադրբեջանի պատմական շրջանները»։

Լուր / Տեսնել ավելին՝ ԻՀ Պահապանների կորպուս | Դիտումներ՝ 364 | 27.03.2022 / Yeni Musavat, ԻՀՊԿ

Եվրոպական միության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտնել է, որ Ադրբեջանին կհատկացվի 2 մլրդ եվրո՝ տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում։

Լուր / Տեսնել ավելին՝ apa.az | Դիտումներ՝ 321 | 26.03.2022 / Օլիվեր Վարհելի, Ջեյհուն Բայրամով


Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Սյուզաննա Չեկքարդի.

Изображение

«Հայկական մշակույթն ականատես է եղել իր պատմության որոշ դրվագների սիստեմատիկ ջնջմանը, ինչպես, օրինակ, 2005 թվականին, երբ ավերվեց Նախիջևանի Ջուղայի գերեզմանատունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր է այցելել տարածաշրջան և պահպանել ժառանգությունը։ Անտարբերությունն անթույլատրելի է»։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Հորիզոն | Դիտումներ՝ 362 | 25.03.2022 / Սյուզաննա Չեկքարդի, Նախիջևան, Ջուղա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնում է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից  3-ը քաղաքացիական անձինք են:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenpress | Դիտումներ՝ 454 | 22.03.2022 / գերիներ, Արարատ Միրզոյան, Հայաստան-Ադրբեջան

Քաղաքական հետազոտությունների խորհրդատու Թոգրուլ Իսկենդերլի. «Սա հրաշալի լուսանկար է շատ առումներով։ Եթե ինձ խնդրեն նկարագրել Ադրբեջանը, օգտագործելով միայն մեկ լուսանկար, ես, հավանաբար, առաջինը սա կընտրեի»:

Изображение

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 367 | 22.03.2022 / հայեր, դրկիցներ, ադրբեջանցիներ, Թոգրուլ Իսկենդերլի

« 1 2
ԴԵՊԻ ՎԵՐ