84 տարեկանում մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։ Մութալիբովը գահընկեց է արվել արվեց 1992 թ. մարտի 6-ին` Խոջալուն կորցնելուց հետո, որից հետո իշխանության եկավ ժողովրդական ճակատի առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը։ 2013 թ. Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը «Ազատության» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, խոսելով 1991 թվականին ԽՍՀՄ պահպանման համամիութենական հանրաքվեի մասին, խոստովանել է, որ տվյալ հանրաքվեին Ադրբեջանի մասնակցությունը գին է ունեցել՝ Արցախի հայաթափումը. «Գորբաչովը հարցրեց՝ ո՞րն է այդ գինը, և ես պատասխանեցի՝ Ձեր կողմից կարգադրություն կա, որը չի իրագործվում, մաքրե՛ք Ղարաբաղը»: «Ապրիլին Ադրբեջանում տեղակայված զորքերը, ՕՄՈՆ-ի և ՆԳՆ-ի հետ միասին, ավազակներից մաքրեցին 24 գյուղ [հայտնի «Կոլցո» օպերացիան]: Լևոն Տեր-Պետրոսյանը շատ էր տխրել, ասաց, որ չի ների ինձ դրա համար, և ես այդ ժամանակ հասկացա, որ նրանք՝ հայերը, վրեժխնդիր են լինելու»,- հայտարարել էր Մութալիբովը:
Լուր | Տեսնել ավելին՝ Новая газета | | Դիտումներ՝ 423 | Ավելացրեց՝ armenlur | 28.03.2022 | 10:04 |