Հունիսի 14-ին, ժամը 16։00-ին ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք) տեղի կունենա հասարակական գործիչ, Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի գործով դատական վարույթը։
Հիշեցնենք, որ, մինչ առնվազն 5,5 տարվա քննվող գործը դատաքննության ուղարկելը, վարույթը իրականացնող մարմինը Հովհաննես Շահինյանին հնարավորություն է ընձեռնել գործը փակելու նպատակով օգտվել վաղեմության ժամկետից, սակայն վերջինս հրաժարվել է՝ հարուցված գործը համարելով հետապնդում՝ իր հասարակական-քաղաքական գործությանությանը խոչնդոտելու համար։
Նշենք, որ Հովհաննես Շահինյանն իր գործունեությամբ հանդես է գալիս իշխանությունների նկատմամբ արմատական ընդդիմության դիրքերից։
Տեղեկություն | | Դիտումներ՝ 193 | Ավելացրեց՝ armenlur | 13.06.2024 | 12:10 |