01:03, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Հունիսի 14-ին, ժամը 16։00-ին ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք) տեղի կունենա հասարակական գործիչ, Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանի գործով դատական վարույթը։

Հիշեցնենք, որ, մինչ առնվազն 5,5 տարվա քննվող գործը դատաքննության ուղարկելը, վարույթը իրականացնող մարմինը Հովհաննես Շահինյանին հնարավորություն է ընձեռնել գործը փակելու նպատակով օգտվել վաղեմության ժամկետից, սակայն վերջինս հրաժարվել է՝ հարուցված գործը համարելով հետապնդում՝ իր հասարակական-քաղաքական գործությանությանը խոչնդոտելու համար։ 

Նշենք, որ Հովհաննես Շահինյանն իր գործունեությամբ հանդես է գալիս իշխանությունների նկատմամբ արմատական ընդդիմության դիրքերից։

Տեղեկություն / Դիտումներ՝ 193 | 13.06.2024 / Հովհաննես Շահինյան, դատական հետապնդում

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանադակելու կասկածանքով ձերբակալվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենն ու աշխատակիցները: Մասնավորապես, գերեզմանատանը տարածքներ տրամադրելու համար 2021 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում գործով վկա անձանցից պահանջել և ՀՀ դրամով ու ԱՄՆ դոլարով ստացել են խոշոր չափերով կաշառք: Նախաքննությունը շարունակվում է:

Լուր / Տեսնել ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտե | Դիտումներ՝ 420 | 07.04.2022 / կոռուպցիա


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Սեմյոն Մոգիլևիչի՝ նույն ինքը Սերգեյ Շնայդերի մասին տեղեկությունների համար խոստացել է մինչև 5 միլիոն դոլար պարգևավճար։ Ներկայում Մոգիլևիչը բնակվում է Ռուսաստանում: ԱՄՆ-ում նրան մեղադրում են խարդախության և փողերի լվացման մեջ։ Ենթադրվում է, որ 1993-ից 1998 թվականներին Մոգիլևիչը ներգրավված է եղել «հազարավոր ներդրողներին խաբելու մի քանի միլիոն դոլար արժողությամբ սխեմայի մեջ», որն իրագործվել է Նյութաունում տեղակայված գրասենյակի օգնությամբ։ Ըստ ամերիկյան կողմի գնահատականների՝ հազարավոր ներդրողներ կորցրել են ավելի քան 150 միլիոն դոլար։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 333 | 07.04.2022 / Սերգեյ Շնայդեր, ՀԴԲ, Սեմյոն Մոգիլևիչ

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Հիշեցնենք, որ  Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ԱԻՆ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 381 | 05.04.2022 / կալանավորում, Անդրանիկ Փիլոյան

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանից և  նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել  1.601.422.519 ՀՀ դրամ։ Ավստրիայի Հանրապետության տարածքում գտնվող  2 անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարած դրամական միջոցները՝ ապօրինի դիտարկված 170,826,728 ՀՀ դրամի չափով։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ դատախազություն | Դիտումներ՝ 393 | 29.03.2022 / Ապօրինի ծագում ունեցող գույք


Պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ։ Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկվել են նաև Երևանի կենտրոնում, հիմնականում նորակառույց շենքերում, վարձակալությամբ բնակարաններ տրամադրող անձինք, որոնք ստանձնել են պոռնկությամբ զբաղվելու համար բնակարանով ապահովելու պարտականությունը: Երեք անձ ձերբակալվել է։ 


 

Լուր / Տեսնել ավելին՝ Police RA | Դիտումներ՝ 369 | 26.03.2022 / պոռնկություն

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի  շրջանակներում իրականացվում են  քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս:

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե | Դիտումներ՝ 454 | 24.03.2022 / Քննչական կոմիտե, հետախուզում

ԴԵՊԻ ՎԵՐ