ՀՃԿ-ը աջակցում է Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանն ուղերձ է հղել, որում հայտարարել է, որ լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին՝ պաշտպանելու Հայաստանի շահերը, Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը։

«Դիմում եմ բոլոր հայերին ՝ սատարելու տավուշեցիների արդար պայքարը հայրենի հողի համար: Իշխանությունների կողմից իրավախախտումների բոլոր փաստերը խնդրում եմ ուղարկել «Համահայկական ճակատ» շարժմանը, որպեսզի դրանք քննարկվեն Հանրային Տրիբունալի կողմից, որը ձևավորվել է և իր աշխատանքը կսկսի 2024 թվականի մայիսի 20-ից»- այսպես է ավարտել ուղերձը գեներալ Արշակ Կարապետյանը:


Լուր | Տեսնել ավելին՝ HChakat | Դիտումներ՝ 160 | Ավելացրեց՝ armenlur | 08.05.2024 | 13:27 ՀՃԿ, Տավուշը հանուն հայրենիքի, Արշակ Կարապետյան