Արշակ Կարապետյանը հանդիպել է Ռուսաստանի հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների և քաղաքագետների հետ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2024 թվականի մայիսի 24-ին հանդիպել է Ռուսաստանի հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների և քաղաքագետների հետ: Կլոր սեղանի ձևաչափով տեղի ունեցավ հանգամանալից քննարկում «Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը. Նոր քաղաքական ուժ Հայաստանում. ինչպիսի՞ն պետք է լինի այն»

Արշակ Կարապետյանն իր ելույթում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնահատեց ճգնաժամային, հիմնավորեց երկրում քաղաքական ռեժիմի փոփոխության անհրաժեշտությունը: Նա հայ հասարակությանը կոչ արեց իրավական գնահատական տալ Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողություններին «Համահայկական ճակատ» շարժման նախաձեռնության միջոցով՝ ստեղծելով «Ազգային հպարտության հանրային տրիբունալ»՝ նպատակ ունենալով հետագայում վարչապետին պատասխանատվության ենթարկել Սահմանադրությանը և օրենքին համապատասխան:


Լուր | Տեսնել ավելին՝ HChakat | Դիտումներ՝ 63 | Ավելացրեց՝ armenlur | 27.05.2024 | 22:01 Արշակ Կարապետյան, Անդրեյ Արեշև, Արթուր Գևորգյան, Ալեքսանդր Երկանյան, Ռուբեն Կիրակոսյան