18:38, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման հարցերին, այդ թվում ՝ հաշվի առնելով նրանց շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Վերահաստատվել է Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարման սկզբունքային կարևորությունը: Ռուսաստանի նախագահը հայտնել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկման և խաղաղ պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների քայլերի մասին:

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 332 | 23.04.2022 / ԼՂ հիմնախնդիր, Վլադիմիր Պուտին, Շառլ Միշել

Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է միջուկային լիցքով նոր միջմայրցամաքային հրթիռ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այդ քայլը պետք է ստիպի յուրաքանչյուրին, ով սպառնում Է Ռուսաստանին, «մտածել երկու անգամ»:

Լուր / Տեսնել ավելին՝ The New York Times | Դիտումներ՝ 352 | 21.04.2022 / Վլադիմիր Պուտին, Ռուսաստան-Արևմուտք


Բաքուն ԵՄ-ի հետ մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա ընդգծել է, թե Հայաստանի վարչապետը բացեիբաց խոսել է կարգավորման գործընթացի և Հայաստանի կողմից Ադրբեջանի առաջ քաշած հինգ սկզբունքների ընդունման մասին։ Ըստ Ալիևի՝ սա գործընթացի ևս մեկ շրջադարձային կետ է:

Լուր / Տեսնել ավելին՝ Haqqin.az | Դիտումներ՝ 329 | 19.04.2022 / Իլհամ Ալիև, խաղաղության պայմանագիր


Զոհված զինծառայողների ծնողների համոզմամբ` Նիկոլ Փաշինյանը, նախապես իմանալով պատերազմի հետևանքները, հնարավոր կորուստներն ու զոհերը, դիտավորությամբ չի կանխել պատերազմն ու իր անգործությամբ Ադրբեջանին դրդել է պատերազմ սկսել։ «Իմ տղան դավաճանության և ստի զոհ դարձավ, բայց ես հավատում էի իմ հայրենիքին, հավատում էի, որ իմ տղան տուն է գալու։ 1 տարի 6 ամիս իմ տղայի վերադարձին սպասելուց հետո, էսօր նա չկա։ Հիմա ես ակնկալում եմ, որ բոլոր պատասխանատուները, սկսած երկրի ղեկավարից և մյուս հրամանատարներից, պատասխան տան»,- ասում է Անուշ Մելիքյանը՝ զոհված զինծառայող Ռուբեն Պողոսյանի մայրը։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 256 | 19.04.2022 / Զոհված զինծառայողների ծնողներ, Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել է. «Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնառությունը խաղաղ բանակցություններին»։ Բացի այդ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնում է, որ «փոխպետքարտուղար Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում Կովկասում խաղաղ բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին՝ քննարկելու, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները լավագույնս աջակցել գործընթացին»:

Լուր / Տեսնել ավելին՝ «Ամերիկայի ձայն» | Դիտումներ՝ 258 | 19.04.2022 / Նիկոլ Փաշինյան, Էնդրյու Շոֆեր, Հայաստան-ԱՄՆ

ՀՀ վարչապետը և ԵՄ խորհրդի նախագահը քննարկել են  ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին: Փաշինյանը և Միշելը  քննարկել են ԵՄ Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման  ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ  իրագործման կարևորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է  Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը և ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը:
 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 313 | 19.04.2022 / Նիկոլ Փաշինյան, Շառլ Միշել, Հայաստան-ԵՄ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ապրիլի 17-ին արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է՝ հայկական կողմն է խախտել այս անգամ։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ հանգուցալուծել է իրավիճակը։

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 315 | 18.04.2022 / խաղաղապահներ, սահման

ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը մուտք է գործել Ստեփանակերտում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և իր «АК-74» տիպի ինքնաձիգով սպանել ոստիկանության ավագ տեսուչին: Այնուհետև Սերգո Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ հերթապահին, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է:

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախ Press | Դիտումներ՝ 332 | 17.04.2022 / սպանություններ, Արցախ


Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում էին կատարել: Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 329 | 16.04.2022 / խաղաղապահներ, Արցախ-Ադրբեջան

Մարտակերտի շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում միջադեպը կարգավորելու ուղղությամբ։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում

Լուր / Տեսնել ավելին՝ ՌԴ ՊՆ | Դիտումներ՝ 339 | 15.04.2022 / Մարտակերտ, Ադրբեջան, ՌԴ ՊՆ, շփման գիծ


Ապրիլի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջև։ Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, մտքեր փոխանակել հումանիտար հարցերի շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Minval.az | Դիտումներ՝ 317 | 12.04.2022 / խաղաղության համաձայնագիր, Հայաստան-Ադրբեջան
« 1 2 3
ԴԵՊԻ ՎԵՐ