ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման հարցերին, այդ թվում ՝ հաշվի առնելով նրանց շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Վերահաստատվել է Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական կատարման սկզբունքային կարևորությունը: Ռուսաստանի նախագահը հայտնել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի գործարկման և խաղաղ պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների քայլերի մասին:
Լուր | Տեսնել ավելին՝ Российская газета | | Դիտումներ՝ 336 | Ավելացրեց՝ armenlur | 23.04.2022 | 08:39 |