Հռոմի պապը պատրաստ է հանդիպել Պուտինին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա ՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից  20 օր անց Ֆրանցիսկոսը ուղերձ էր հղել Պուտինին՝ ցանկություն հայտնելով հանդիպել վերջինի հետ, սակայն մինչ օրս Մոսկվայից պատասխան չի ստացել։ Ավելի վաղ Հռոմի պապը Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին առաջարկել էր միասին  դառնալ «իսկական խաղաղապահներ»՝ օժանդակելու Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների դադարեցմանը։ 


Լուր | Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 238 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 03.05.2022 | 11:46 Վլադիմիր Պուտին, Հռոմի պապ, պատրիարք Կիրիլ, Ֆրանցիսկոս պապ