ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտարարել է. «Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնառությունը խաղաղ բանակցություններին»։ Բացի այդ, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնում է, որ «փոխպետքարտուղար Դոնֆրիդն այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում Կովկասում խաղաղ բանակցությունների գծով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին՝ քննարկելու, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները լավագույնս աջակցել գործընթացին»:


Լուր | Տեսնել ավելին՝ «Ամերիկայի ձայն» | | Դիտումներ՝ 260 | Ավելացրեց՝ armenlur | 19.04.2022 | 09:07 Նիկոլ Փաշինյան, Էնդրյու Շոֆեր, Հայաստան-ԱՄՆ