06:21, 27.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Թուրքիայի քաղաքացի, քուրդ-արաբական ծագումով պատմաբան, ժամանակակից Մերձավոր Արևելքի և Երուսաղեմի Պոլոնի Վան Լեերի ինստիտուտի գիտաշխատող Յումիթ Քուրթը New Lines Magazine հանդեսում հրապարակած հոդվածում պատմում է 100 տարվա վաղեմության դեպքերի ժամանակ շուրջ 2000 հայերի անխուսափելի մահից փրկած, մահապատժի ենթարկվելու վտանգն անտեսած օսմանյան ռազմածովային լեյտենանտ Ջեմիլ Բահրի Կունեն մասին։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ New Lines Magazine Դիտումներ՝ 318 | 28.03.2022 / Անդրադարձ, Հայոց ցեղասպանություն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է.

«Թուրքիան ողջունում է ռուս օլիգարխներին, սակայն ցանկացած բիզնես ունենալու համար նրանք պետք է պահպանեն միջազգային իրավունքը»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ CGTN | Դիտումներ՝ 242 | 27.03.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Մևլութ Չավուշօղլու


Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հերքել է շրջանառվող այն տեղեկությանը, թե Անկարան Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը պատրաստվում է ուղարկել Ուկրաինա։ Դեմիրը նշել է, թե դա Անկարայի համար չի կարող լինել քննարկման թեմա, իրենք նախկինի պես շարունակում են համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ "Известия" | Դիտումներ՝ 251 | 24.03.2022 / S-400

Ամերիկյան «Bloomberg» պարբերականը «Մակրոնը և Էրդողանը մի կողմ դրեցին տարաձայնությունները՝ պատերազմում Պուտինի վրա ճնշում գործադրելու համար» վերլուծական հոդված է հրապարակել։ Դրանում  նշվում է, որ նախկինում Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդները բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրանի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների և Լիբիայի, ունեցել են տարաձայնություններ։ Իսկ այժմ Էրդողանն ու Մակրոնը համակարգված կերպով իրականացնում են իրենց գործողությունները, որպեսզի Պուտինը քայլեր ձեռնարկի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հրադադարի ռեժիմի հաստատումն ու մարդասիրական միջանցքի ստեղծումը։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 250 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Էմանուել Մակրոն, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Չնայած Էրդողանի իսլամա-ազգայնական վարչակարգի կողմից դաժան ճնշումներին, քրդերի վերածննդի և դիմադրության խորհրդանիշ Նավրուզի տոնակատարությունը մարտի 21-ին Դիարբեքիրում հավաքել է գրեթե մեկ միլիոն մարդ։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ CDK-F | Դիտումներ՝ 239 | 23.03.2022 / քրդեր, Դիարբեքիր, Նավրուզ

« 1 2 3
ԴԵՊԻ ՎԵՐ