07:51, 26.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Հայաստանի հետ երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննադատել է Թուրքիայի շուկաներում վաճառվող բանջարեղենի և մրգերի գների բարձրացումը։ Ըստ նրա՝ որ այս իրավիճակը չի կարող մեկնաբանվել տնտեսական հիմքերով: Քըլըչը նշել է, թե պետք է բացատրել, որ ազատ շուկայական տնտեսությունը ժողովրդի հաշվին անսահմանափակ շահույթ ստանալու համար չէ և իր կարելի շահույթ ստանալ ժողովրդի բարեկեցության ու առողջ սնվելու հաշվին:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 218 | 15.04.2022 / թանկացումներ, Սերդար Քըլըչ


«Թուրքիայում կարտադրվի ինսուլին։ Քրոնիկ հիվանդություն համարվող շաքարային դիաբետի համար կենսական նշանակություն ունեցող ինսուլինի տեղական արտադրություն սկսելու համար արդեն գործի ենք անցել։ Covid-19-ի դեմ մեր սեփական պատվաստանյութն արտադրելուց հետո հերթը հիմա ինսուլինի տեղայնացումն է»- գրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 236 | 14.04.2022 / Ֆահրեթթին Քոջան, COVID-19


Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր: Պաշտոնապես հաղորդվում է, որ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: 

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 204 | 14.04.2022 / սահմաններ, Թուրքիա

2013 թվականին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը չեղարկել էր փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Այդ ժամանակվանից սկսած պոլսահայ համայնքը չի կարողանում իր հիմնադրամներում գործադիր մարմինների պարբերական ընտրություններ անցկացնել պետության կողմից հաստատված կանոնակարգի բացակայության պատճառով: Համայնքին պատկանող ամենամեծ կառույցներից մեկի՝ Սբ. Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամում ընտրությունների հնարավոր բացառման մասին լուրերը մեծ անհանգստություն են առաջացրել համայնքային գործիչների շրջանում:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ermenihaber.am | Դիտումներ՝ 289 | 13.04.2022 / Հայերը Թուրքիայում


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի, Արաբական  Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի նախաձեռնություններին: Նշված ուղղություններով արդեն իսկ  քայլեր են ձեռնարկվել և սպասվում են նոր զարգացումներ: Խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ գործընթացը իրականացնում են Ադրբեջանի հետ համակարգմամբ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ CNNTurk | Դիտումներ՝ 202 | 12.04.2022 / Մևլութ Չավուշօղլու

Ուկրաինան 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է ստացել։ Ըստ այդմ՝ Թուրքիան 2022-ին Ուկրաինա է արտահանել 59.1 մլն դոլարի զենք-զինամթերք՝ 2021 թվականի առաջին եռամսյակի 1.9 մլն դոլարի դիմաց։ Վերջին տարիներին Ուկրաինան թուրքական «Baykar Makina» ընկերությունից գնել է ավելի քան 20 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարք և հունվարի վերջին պատվիրել ևս 16-ը։ Այս խմբաքանակն առաքվել է մարտի սկզբին։ 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 222 | 12.04.2022 / Ուկրաինա-Թուրքիա, Ուկրաինական ճգնաժամ

Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում սկսել «T129 ATAK» ուղղաթիռների հետաձգված մատակարարումները Պակիստանին:  Ըստ պայմանագրի՝ Անկարան արդեն պետք է իրականացրած լիներ 30 ուղղաթիռի մատարարարումը Իսլամաբադին, սակայն դա չէր ստացվում, քանի որ ԱՄՆ-ի իշխանություններն արգելել էին թուրքական ուղղաթիռների համար շարժիչների մատակարարումը: 30 ուղղաթիռի առքուվաճառքի պայմանագիրը գնահատվում է 1.5 մլրդ դոլար:  

Լուր / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 227 | 11.04.2022 / Թուրքիա-Պակիստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառել է. «Մենք վերակենդանացնում ենք մեր հոյակապ քաղաքակրթությունն իր բոլոր տարրերով՝ գրականությունից մինչև ճարտարապետությունը, մարդկային, կրոնական և մտավոր արժեքներից մինչև աշխարհագրական ակտիվները»:

Մեջբերում / Դիտումներ՝ 232 | 09.04.2022 / Ռեջեփ Թայիփ Էրդողան, թուրքական քաղաքակրթություն

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Աքարն ընդգծել է հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը, ինչպես նաև ցամաքային կամ ծովային ճանապարհով խաղաղ բնակիչներին անվտանգ դուրս բերելու հրատապությունը:

Լուր / Տեսնել ավելին՝ Anadolu | Դիտումներ՝ 227 | 08.04.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Հուլուսի Աքար, Սերգեյ Շոյգու

Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ուկրաինայում վերջին զարգացումներին։ Մասնավորապես, ավելի վաղ Անթալիայում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման մասին Չավուշօղլուն ասել է. «Դա հանդիպում էր, որտեղ նրանք զգալի առաջընթաց գրանցեցին: Բայց, ցավոք, Բուչայից և որոշ այլ շրջաններից մեր տեսած պատկերները փչացրին դրական մթնոլորտը։ Ամեն դեպքում լիահույս ենք և զգուշավոր լավատես։ Ճիշտ է, դժվար հարցեր կան, բայց մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, և Թուրքիա անում է ամեն հնարավորը»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 231 | 07.04.2022 / Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառել է. «Նախկինում, աշխարհակարգի քաղաքական և տնտեսական վերափոխումների ընթացքում, մեր երկրին միշտ կարողացել են այդ գործընթացներից տարբեր սցենարներով, խաղերով ու ծուղակներով զերծ պահել։ Հուսով եմ, որ այս անգամ մենք նույն սյուժեում չենք հայտնվի։ Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան բաց թողնի այս պատմական հնարավորությունը»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 238 | 07.04.2022 / Ռեջեփ Թայիփ Էրդողան, Նոր աշխարհակարգ


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների կատարման շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Ադրբեջանի ԱԳՆ | Դիտումներ՝ 240 | 06.04.2022 / Թուրքիա-Ադրբեջան, Մևլութ Չավուշօղլու, Ջեյհուն Բայրամով


Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը Aydınlık թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին աջակցելու Թուրքիայի ջանքերը։  Ռուսաստանը կշարունակի հասնել այն բանին, որ Ուկրաինան դառնա բարեկամական և ապառազմականացված, դառնա պետություն, որտեղ հերթական նացիստական պետության ստեղծման սպառնալիք չի լինի, չի արգելվի ռուսաց լեզվի, մշակույթի, ուղղափառ եկեղեցու նկատմամբ: Որպեսզի Ուկրաինան հերթական անգամ չդառնա արևմտյան «հարձակում դեպի արևելք» (Drang nach Osten) տարածքը, որն այսօր մարմնավորվում է ՆԱՏՕ-ի գործելաոճի և ընդլայնման նկատմամբ նրա մոլուցքի տեսքով»։

Լուր / Տեսնել ավելին՝ TАСС | Դիտումներ՝ 245 | 04.04.2022 / Ռուսաստան-Թուրքիա, Ալեքսեյ Երխով, Ուկրաինական ճգնաժամ


Թուրքիայի հյուսիս-արևմուտքում անտառային հրդեհներ են, որոնք գնալով սաստկանում են քամու պատճառով։ Հրդեհը սպառնում է հարակից բնակելի շրջաններին։ Այն դեռևս չի հաջողվել վերահսկողության տակ վերցնել։
 

Լուր / Տեսնել ավելին՝ Dunya | Դիտումներ՝ 234 | 02.04.2022 / անտառային հրդեհներ

Թուրքիայի նախագահը պնդում է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 499 | 01.04.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, բանակցություններ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կատարում կայացած «Դոհայի ֆորումին» անդրադարձել է թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառներից մեկը դարձած ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդրին։ «Ինչպես գիտեք, այս պատմությունը սկսվում է 1990-ականներից։ S-400-ները Թուրքիայի համար ոչ թե ընտրություն էին, այլ հրամայական։ Սակայն այժմ Ֆրանսիայի և Իտալիայի հետ բանակցում ենք վարում պաշտպանական այլ համակարգերի շուրջ։ Անշուշտ ինչ-որ լուծում կկարողանանք գտնել և կկարողանանք գնել պաշտպանական այդ համակարգերը»,-ասել է Աքարը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 248 | 30.03.2022 / S-400, Թուրքիա

Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխանախագահ Սելիմ Թեմուրջին հայտնել է, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում իրենց կուսակցության թեկնածուն Ահմեդ Դավութօղլուն է։ Հիշեցնենք՝ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն «Ապագա» կուսակցության նախագահն է։ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականին։

Ахмет Давутоглу: В Турции скрывают реальные показатели заболеваемости коронавирусом - Новости

Լուր / Տեսնել ավելին՝ Tele 1 | Դիտումներ՝ 241 | 30.03.2022 / Թուրքիա, Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ականորսիչ նավերն ու պարեկային ինքնաթիռները բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի: Մինչ այդ Ուկրաինան Սև ծովից ռուսական զորքերի հավանական ներխուժումը կանխելու նպատակով ռազմածովային ականներ էր տեղադրել Օդեսայի ափամերձ գոտում: Փոթորիկի հետևանքով դրանք պոկվել էին խարիսխներից և անկանոն տարածվել Սև ծովում։
 

Լուր / Տեսնել ավելին՝ Еrmenihaber | Դիտումներ՝ 232 | 30.03.2022 / Սև ծով, Թուրքիա

Այսպիսի գրառում է կատարել Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան պաշտոնական էջում. «4 տարվա ընդմիջումից հետո մենք պաշտոնական այց կատարեցինք մեր պատմական հայրենիք՝ Ուզբեկստան։ Ուզբեկստանի հետ մենք ունենք ընդհանուր պատմական, լեզվական, հավատալիքների և մշակութային ամուր կապեր՝ համակողմանի ռազմավարական գործընկերության մակարդակում»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 265 | 30.03.2022 / Ուզբեկստան, Ռեջեփ Թայիփ Էրդողան


Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորաված Թուրքիայում դոլարի թուլացումն արագացել է։ Որպես հիմնական պատճառ նշվում է, որ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները խաթարում են մնացած աշխարհի վստահությունը, քանի որ արևմտյան բանկերում պահվող գումարների, ինչպես նաև այնտեղ գտնվող սեփականության և ակտիվների նպատակահարմարության ոչ մի երաշխիք չի մնացել։ Դոլարի թուլացման ֆոնին ավելի մեծ նշանակություն են ձեռք բերելու ազգային արժույթները, ինչպես նաև ներդրվելու են այլընտրանքային ֆինանսական համակարգեր։

Ազդագիր / Տեսնել ավելին՝ Cumhuriyet | Դիտումներ՝ 288 | 29.03.2022 / դոլար, Թուրքիա

« 1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ