Թուրքիան բաց է S-400-ների այլընտրանքների համար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կատարում կայացած «Դոհայի ֆորումին» անդրադարձել է թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառներից մեկը դարձած ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի խնդրին։ «Ինչպես գիտեք, այս պատմությունը սկսվում է 1990-ականներից։ S-400-ները Թուրքիայի համար ոչ թե ընտրություն էին, այլ հրամայական։ Սակայն այժմ Ֆրանսիայի և Իտալիայի հետ բանակցում ենք վարում պաշտպանական այլ համակարգերի շուրջ։ Անշուշտ ինչ-որ լուծում կկարողանանք գտնել և կկարողանանք գնել պաշտպանական այդ համակարգերը»,-ասել է Աքարը։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Bloomberg | | Դիտումներ՝ 306 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 30.03.2022 | 20:05 S-400, Թուրքիա