Ուկրաինան 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է ստացել։ Ըստ այդմ՝ Թուրքիան 2022-ին Ուկրաինա է արտահանել 59.1 մլն դոլարի զենք-զինամթերք՝ 2021 թվականի առաջին եռամսյակի 1.9 մլն դոլարի դիմաց։ Վերջին տարիներին Ուկրաինան թուրքական «Baykar Makina» ընկերությունից գնել է ավելի քան 20 «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարք և հունվարի վերջին պատվիրել ևս 16-ը։ Այս խմբաքանակն առաքվել է մարտի սկզբին։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Ermenihaber | | Դիտումներ՝ 290 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 12.04.2022 | 10:48 |