Թուրքիայի հայ համայնքը անհանգստացած է

2013 թվականին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը չեղարկել էր փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը: Այդ ժամանակվանից սկսած պոլսահայ համայնքը չի կարողանում իր հիմնադրամներում գործադիր մարմինների պարբերական ընտրություններ անցկացնել պետության կողմից հաստատված կանոնակարգի բացակայության պատճառով: Համայնքին պատկանող ամենամեծ կառույցներից մեկի՝ Սբ. Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամում ընտրությունների հնարավոր բացառման մասին լուրերը մեծ անհանգստություն են առաջացրել համայնքային գործիչների շրջանում:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Ermenihaber.am | | Դիտումներ՝ 371 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 13.04.2022 | 12:18 Հայերը Թուրքիայում