Թուրքիան զգուշավոր լավատես է

Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ուկրաինայում վերջին զարգացումներին։ Մասնավորապես, ավելի վաղ Անթալիայում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպման մասին Չավուշօղլուն ասել է. «Դա հանդիպում էր, որտեղ նրանք զգալի առաջընթաց գրանցեցին: Բայց, ցավոք, Բուչայից և որոշ այլ շրջաններից մեր տեսած պատկերները փչացրին դրական մթնոլորտը։ Ամեն դեպքում լիահույս ենք և զգուշավոր լավատես։ Ճիշտ է, դժվար հարցեր կան, բայց մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, և Թուրքիա անում է ամեն հնարավորը»։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Ermenihaber | | Դիտումներ՝ 300 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 07.04.2022 | 14:52 Մևլութ Չավուշօղլու