Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում սկսել «T129 ATAK» ուղղաթիռների հետաձգված մատակարարումները Պակիստանին: Ըստ պայմանագրի՝ Անկարան արդեն պետք է իրականացրած լիներ 30 ուղղաթիռի մատարարարումը Իսլամաբադին, սակայն դա չէր ստացվում, քանի որ ԱՄՆ-ի իշխանություններն արգելել էին թուրքական ուղղաթիռների համար շարժիչների մատակարարումը: 30 ուղղաթիռի առքուվաճառքի պայմանագիրը գնահատվում է 1.5 մլրդ դոլար:
Լուր | Տեսնել ավելին՝ Ermenihaber | | Դիտումներ՝ 290 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 11.04.2022 | 15:03 |