Իրանը կոչ է անում վերսկսել բանակցությունները

Թեհրանը կոչ է արել նոր հանդիպում անցկացնել վերականգնելու համար 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագիրը: Իրանն ուղիղ բանակցություններ է անցկացնում Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի հետ, և անուղղակի կերպով բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ նպատակ ունենալով նորից ուժի մեջ մտցնել այսպես կոչված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որի նպատակն Իրանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու դիմաց այս երկրի միջուկային ծրագիրը կասեցնելն է:


Լուր | Տեսնել ավելին՝ MENA | Դիտումներ՝ 338 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 27.04.2022 | 09:42 Իրան, Իրանի միջուկային համաձայնագիր, ՄԱԳԱՏԷ