ՄԱԿ-ը մտահոգ է ռազմագերիների խոշտանգումներով

ՄԱԿ-ը ստուգում է համացանցում հայտնված Ուկրաինայում ռազմագերիների կտտանքների մասին նյութերը, դրանք «լուրջ մտահոգություն են առաջացնում», հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Մատիլդա Բոգները:  Անցած հանգստյան օրերին սոցիալական ցանցերում հայտնվել են տեսագրություններ, որոնցում, ենթադրաբար, կրակում են ռազմագերիների ոտքերին։ «Որոշ տվյալներով ՝ հակաիրավական գործողությունները տեղի են ունեցել Խարկովի մարզում ուկրաինացի ազգայնականների բազաներից մեկում»,- ասված էր Ռուսաստանի Քննչական կոմիտեի հայտարարության մեջ: «Ովքեր մասնակցել են այդ խոշտանգումներին, ենթակա են հետապնդման։ Նրանք պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Լուր | Տեսնել ավելին՝ РБК | | Դիտումներ՝ 277 | Ավելացրեց՝ armenlur | 29.03.2022 | 09:37 խոշտանգումներ, Մատիլդա Բոգներ, Դմիտրի Պեսկով