20:29, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին թվիթերյան իր էջում գրառել է.

Մի պատերազմը չպետք է ստվերի մյուսը։ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգությունից՝ խախտելով հրադադարը Լեռնային Ղարաբաղում։ Այսօր թուրքական անօդաչու թռչող սարքերը սպանել են 3 հայի և վիրավորել 14-ին։ Եթե ​​Ֆրանսիան ու Եվրոպան լռեն, դա սպանելու արտոնագիր կլինի։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 321 | 26.03.2022 / Ֆրանսուա-Քսավյե Բելամին, ԵԽ պատգամավորներ


Իսրայելում կիրակի և երկուշաբթի «պատմական» գագաթնաժողով կանցկացվի ԱՄՆ պետքարտուղարի, ԱՄԷ-ի, Մարոկկոյի և Բահրեյնի արտաքին գործերի նախարարների միջև։ Վեհաժողովը անց է կացվելու Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի հրավերով։

Լուր / Տեսնել ավելին՝ Իսրայելի ԱԳՆ | Դիտումներ՝ 292 | 25.03.2022 / գագաթնաժողով, Իսրայել


Մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ քաղաքացիների վստահության մակարդակը նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ աճել է 1%-ով։ Այժմ այն ​​կազմում է 80,6 տոկոս։ Այս մասին փաստում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման տվյալները։ Պուտինի գործունեության հավանության մակարդակը նույնպես աճել է 0,7%-ով և կազմում է 77,9%:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 317 | 25.03.2022 / Վլադիմիր Պուտին, վարկանիշ

Ֆինլանդիայի ազգային երկաթուղային ընկերությունը այս շաբաթվա վերջից կդադարեցնի Հելսինկիի և Սանկտ Պետերբուրգի միջև հաղորդակցությունը՝ փակելով երկաթգծային տրանսպորտի վերջին երթուղին։ Ֆինլանդիայի ​​VR պետական ընկերության ուղևորափոխադրումների բաժնի ղեկավար Թոփի Սիմոլան ասել է, որ «այն քաղաքացիները, ովքեր ցանկանում էին հեռանալ Ռուսաստանից, բավական ժամանակ ունեին դա անելու համար»։

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 262 | 25.03.2022 / Ռուսաստան-Ֆինլանդիա, պատժամիջոցներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է շաբաթվա վերջին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները: «Հնարավոր է, որ ես կրկին Պուտինի հետ բանակցություններ վարեմ շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։ Այդ բանակցություններում մենք պետք է քննարկենք և գնահատենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ինքնաթիռում՝ վերադառնալով Բրյուսելից:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Trend | Դիտումներ՝ 341 | 25.03.2022 / Վլադաիմաիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինի Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկիի մահվան մասին հայտարարությունը։ Ավելի վաղ Պրոնյուշկինը Telegram-ում հրապարակել էր ՌԼԴԿ առաջնորդի մահվան մասին հաղորդագրությունը, սակայն քիչ անց հեռացրել էր: ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ժիրինովսկին գտնվում է կայուն վիճակում։

Жеребьевка по определению мест партий в избирательном бюллетене на выборах депутатов Госдумы РФ - РИА Новости, 1920, 25.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 347 | 25.03.2022 / Վլադիմիր Ժիրինովսկի, Վյաչեսլավ Վոլոդին

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի ( ՄՄԽ) և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանն ու «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 մինուտ» ծրագրի հաղորդավարուհի Օլգա Սկաբեևան ներառվել են Ավստրալիայի պատժամիջոցների ցուցակում: Երկրի ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում նշվում է 22 ռուսաստանցի, որոնց գերատեսչության ղեկավար Մարիս Փեյնն անվանել է «կրեմլամետ քարոզիչներ»:

Լուր / Տեսնել ավելին՝ DFAT Australia's | Դիտումներ՝ 337 | 25.03.2022 / «կրեմլամետ քարոզիչներ», Մարգարիտա Սիմոնյան, Մարիս Փեյն, Տիգրան Քեոսայան, պատժամիջոցներ, Օլգա Սկաբեևա

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների բազային «‎Իսկանդերներով» հարվածելու տեսանյութը։ Հրապարակված կադրերում երևում է, որ թիրախի ոչնչացումն իրականացվել է երկու տեսակի հրթիռներով՝ բալիստիկ ու թևավոր։

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 302 | 25.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, «‎Իսկանդեր»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը վստահեցրել են, որ ռուսական գազի մատակարարման դիմաց չեն վճարի ռուբլիով, ինչը որ պահանջել Է Մոսկվան։ Նրանք հայտարարել են, թե որ Ռուսաստանի էներգետիկ շանտաժի ժամանակներն անցել են։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ BBC | Դիտումներ՝ 319 | 25.03.2022 / ռուսական գազ

ՆԱՏՕ-ի վեհաժողովից հետո անցկացված մամլո ասուլիսին, պատասխանելով Ռուսաստանի կողմից քիմիական զենք կիրառելու հնարավորության մասին հարցին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է.

«Ես չեմ պատրաստվում ձեզ հետախուզական տվյալներ տրամադրել: Սա` մեկ: Եվ երկրորդ` մենք կտանք համարժեք պատասխան, եթե Պուտինը կիրառի նման զենք: Եվ մեր պատասխանը չի ուշանա»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Sky News | Դիտումներ՝ 275 | 25.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ, քիմիական զենք


Foreign Policy կայքում հրապարակված սյունակում Սինգապուրի ազգային համալսարանի Ասիայի հետազոտությունների ինստիտուտի ականավոր գիտաշխատող Կիշոր Մահբուբանին գրել է. «Նրանք, ովքեր անխոհեմ կերպով հանդես են գալիս ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին և արագացնում են արևմտյան զենքի մատակարարումները երկիր, պետք է որոշակի բարոյական պատասխանատվություն կրեն»։

Այդ մարդիկ Ուկրաինային աշխարհաքաղաքական մատաղացու գառ են դարձրել և ստեղծել են զանգվածային գլոբալ անկայունություն:

«Այդ ցավից ու տառապանքներից կարելի էր խուսափել, եթե լսեին նրանց, ովքեր խորհուրդ էին տալիս աշխարհաքաղաքական պրագմատիզմ՝ մասնավորապես ստրատեգիական մեծ մտածողներ Ջորջ Ֆ. Քենանին ու Հենրի Քիսինջերին, ովքեր զգուշացնում էին հենց այդ մասին»,- գրել է սինգապուրցի գիտնականը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 435 | 25.03.2022 / ՆԱՏՕ, Ուկրաինա, Foreign Policy, Ջորջ Ֆ. Քենան, Հենրի Քիսինջեր, Կիշոր Մահբուբանի

Ուկրաինայի ոստիկանության գեներալ Վյաչեսլավ Աբրոսկինն ռուսական զորքերին առաջարկել է իրեն պատանդ վերցնել՝ Մարիուպոլից երեխաների տարհանման դիմաց:

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Nexta | Դիտումներ՝ 310 | 25.03.2022 / Վյաչեսլավ Աբրոսկին, Ուկրաինա

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ևս 25 ռուսաստանցիների և 81 կազմակերպությունների դեմ։ Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Դմիտրի Պեսկովը, նրա կինը՝ Տատյանա Նավկան, Իգոր Շուվալովը և գործարար Ալեքսեյ Մորդաշովը։ Ճապոնիայի կառավարությունը նաև արգելք է մտցրել Ռուսաստան շքեղ ապրանքների ներմուծման վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 366 | 25.03.2022 / Ճապոնիա, պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Դմիտրի Պեսկով

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ևս 25 ռուսաստանցիների և 81 կազմակերպությունների դեմ։ Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են Դմիտրի Պեսկովը, նրա կինը՝ Տատյանա Նավկան, Իգոր Շուվալովը և գործարար Ալեքսեյ Մորդաշովը։ Ճապոնիայի կառավարությունը նաև արգելք է մտցրել Ռուսաստան շքեղ ապրանքների ներմուծման վրա։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 339 | 25.03.2022 / պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, Դմիտրի Պեսկով, Ճապոնիա


Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ այժմ Ռուսաստանում մահապատժի վերադարձի սահմանափակումներ չկան, բայց ամեն ինչ կախված կլինի իրավիճակից։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 383 | 25.03.2022 / Դմիտրի Մեդվեդև, մահապատիժ

ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկի.

Հաշվի առնելով աշխարհակարգի փոփոխումը, ռուսական հեռուստաալիքները պետք է կրճատեն ժամանցային հաղորդումների քանակը եթերում, փոխարենը ավելի լավ է լավ հայրենական կամ արտասահմանյան ֆիլմեր ցուցադրեն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 375 | 24.03.2022 / Վլադիմիր Մեդինսկի


ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հաղորդել է, որ ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը: ՌԴ ԶՈւ հատուկ ստորաբաժանումները գերճշգրիտ զենքով Կիևի արվարձանում հարվածել են հակաօդային պաշտպանության համակարգերին. ոչնչանցվել Է ինը C-300 համակարգ և չորս «Բուկ-Մ1» համալիր:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 293 | 24.03.2022 / ռուս-ուկրաինական պատերազմ

Եվրոպան  առաջիկա հինգ տարում չի կարողանա ռուսական գազին այլընտրանք գտնել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա ընդգծել է, որ Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրներից ամբողջությամբ հրաժարվելը «ինչ-որ ապոկալիպտիկ սցենար է»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ «Россия 1» | Դիտումներ՝ 401 | 24.03.2022 / ռուսական գազ


ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հրավիրված ասուլիսին հայտնել է, որ բացահայտվել են Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների մշակմանը Պենտագոնի մասնակցության նոր փաստեր: Կոնաշենկովը նաև հայտնել է, թե առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կներկայացնի փաստաթղթերի բնաօրինակեր, որոնք ապացուցում են, որ «Յու-Պի-2» կենսաբանական նախագիծը մշակվել և հաստատվել է հենց Պենտագոնում:

Сотрудницы лаборатории имени Ричарда Лугара в Грузии - РИА Новости, 1920, 24.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 311 | 24.03.2022 / բիոլաբորատորիաներ, կենսաբանական զենք

Ռուսաստանը կհրաժարվի ռուսական գազի մատակարարման համար ոչ բարեկամ երկրներիից վճարն ընդունել դոլարով, եվրոյով և այլ արտարժույթով և կանցնի ռուբլու։ «Մենք պետք է նրանց համար ստեղծենք վճարումներ կատարելու հասկանալի, թափանցիկ ընթացակարգ, ներառյալ մեր ներքին արտարժույթի շուկայում ռուսական ռուբլու գնումը»,- կառավարության հետ հանդիպմանն ասել է Վլադիմիր Պուտինը։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости | Դիտումներ՝ 376 | 24.03.2022 / ռուսական գազ, Վլադիմիր Պուտին
« 1 2 ... 20 21 22 23 24 »
ԴԵՊԻ ՎԵՐ