Էրդողանը մտադիր է բանակցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է շաբաթվա վերջին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները: «Հնարավոր է, որ ես կրկին Պուտինի հետ բանակցություններ վարեմ շաբաթվա վերջին կամ հաջորդ շաբաթվա սկզբին։ Այդ բանակցություններում մենք պետք է քննարկենք և գնահատենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ինքնաթիռում՝ վերադառնալով Բրյուսելից:


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Trend | | Դիտումներ՝ 342 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 25.03.2022 | 13:51 Վլադաիմաիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան