Չեն լսում նախազգուշացնողներին

Foreign Policy կայքում հրապարակված սյունակում Սինգապուրի ազգային համալսարանի Ասիայի հետազոտությունների ինստիտուտի ականավոր գիտաշխատող Կիշոր Մահբուբանին գրել է. «Նրանք, ովքեր անխոհեմ կերպով հանդես են գալիս ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության օգտին և արագացնում են արևմտյան զենքի մատակարարումները երկիր, պետք է որոշակի բարոյական պատասխանատվություն կրեն»։

Այդ մարդիկ Ուկրաինային աշխարհաքաղաքական մատաղացու գառ են դարձրել և ստեղծել են զանգվածային գլոբալ անկայունություն:

«Այդ ցավից ու տառապանքներից կարելի էր խուսափել, եթե լսեին նրանց, ովքեր խորհուրդ էին տալիս աշխարհաքաղաքական պրագմատիզմ՝ մասնավորապես ստրատեգիական մեծ մտածողներ Ջորջ Ֆ. Քենանին ու Հենրի Քիսինջերին, ովքեր զգուշացնում էին հենց այդ մասին»,- գրել է սինգապուրցի գիտնականը:


Մեջբերում | Տեսնել ավելին՝ China Xinhua News | | Դիտումներ՝ 436 | Ավելացրեց՝ armenlur | 25.03.2022 | 10:10 ՆԱՏՕ, Ուկրաինա, Foreign Policy, Ջորջ Ֆ. Քենան, Հենրի Քիսինջեր, Կիշոր Մահբուբանի