ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդին կից գիտական խորհրդից հեռացրել է չորս գիտնականների, որոնք ստորագրել են Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջը: Նրանք են՝ ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Գրոմիկոն՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոյի թոռը, ՌԴ գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գիտական ղեկավար Սերգեյ Ռոգովը, ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Պանովը և Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Նիկիտինը:
Լուր | Տեսնել ավելին՝ The Insayder | | Դիտումներ՝ 334 | Ավելացրեց՝ armenlur | 30.03.2022 | 09:18 |