Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի, ապրիլի 1-ից Ռուսաստանի «ոչ բարեկամ» երկրների ընկերությունները գազ գնելու համար պետք է ռուսական բանկում ռուբլու հաշիվ բացեն։
|
Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի, ապրիլի 1-ից Ռուսաստանի «ոչ բարեկամ» երկրների ընկերությունները գազ գնելու համար պետք է ռուսական բանկում ռուբլու հաշիվ բացեն։
|
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ.
|
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում չի համաձայնել ռուբլով գազի դիմաց հաշվարկների առաջարկված սխեմայի հետ և գրավոր պարզաբանումներ է խնդրել։ Բացի դա, Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ՌԴ գազի համար վճարումները կիրականացվեն բացառապես եվրոյով, վճարումները կփոխանցվեն Գազպրոմբանկին:
|
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Ֆեդերիկո Վիլեգասի գլխավորությամբ ստեղծվել է միջազգային անկախ հանձնաժողով, որը կհետաքննի Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր ռազմական հանցագործությունները: Հանձնաժողովն ի սկզբանե ստեղծվել է մեկ տարի ժամկետով։
|
Քվեբեկից ընտրված սենատոր Լեո Խուսակոսն իր թվիթերյան էջում գրառել է. «Արցախում վերսկսված ագրեսիան պետք է վճռականորեն դատապարտել։ Այսօր Սենատում ես դատապարտել և խնդրել եմ մեր կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին համաձայնագրի խախտումը և կոչ արել Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ հետագա էսկալացիայից»:
|
Իսրայելում՝ Մեգիդոյի բանտում ընթացող հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մանրանկար՝ Հիսուս Քրիստոսի ամենավաղ հիշատակմամբ։ Հնագետներն առաջին անգամ այն արձանագրել էին դեռևս 2004-2008թթ.-ին։ Բայց միայն հիմա գիտնականներին հաջողվեց ամբողջությամբ պեղել մանրանկարն ու լիարժեք ուսումնասիրել այն։
|
Եվրոպայում վերջին 65 տարվա ամենաչոր ձմեռներից մեկի պատճառով բնակիչները կարող են սկսել պատժվել ջրի ոչ ռացիոնալ օգտագործման համար։ Մասնավորապես, Իտալիայում գիշերային ժամերին ջրի օգտագործումը սահմանափակվել է, քաղաքներում շատրվաններն անջատվել են։ Ջուրը անհարկի վատնողների համար տուգանքը կազմում է մինչև 500 եվրո։
|
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
|
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) հայտնել են, որ օտարերկրյա վարձկանները կանգնելու են դատարանի առաջ։ «Նրանց հետ կվերաբերվեն ոչ թե որպես ռազմագերիների, այլ՝ հանցագործների։ Վարձկաններին ձերբակալելու և դատելու են», — ասել է ԴԺՀ ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
|
ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայությունը օրինագիծ է մշակել, որով արգելվում է պայմանագրերում նշել ապրանքի արժեքը՝ հաշվարկված արտարժույթով կամ համաշխարհային ապրանքային ինդեքսներով։ Նախաձեռնությունն այս կարող է հանգեցնել արտադրանքի կանխավճարը ամբողջությամբ վճարելուն և երկարաժամկետ պայմանագրերից հրաժարվելուն: Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունն արդեն հավանության է արժանացրել օրինագիծը:
|
Հարավային Օսիայի իշխանություններն իրավական քայլեր կձեռնարկեն առաջիկա ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով: Այս մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլիյ Բիբիլովը։ «Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մոտ ժամանակներս կձեռնարկենք համապատասխան իրավական քայլեր: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- ասել է նա:
|
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրադրությունն Ուկրաինայում և Միացյալ Նահանգների աջակցության հարցը:
|
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Կիևին մեղադրել է ապրիլի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի համար։ «Իրավիճակն այնպիսին է, որ մի քանի օր առաջ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը զանգահարել է Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանատուն՝ քննարկելու Հունգարիայի ընտրությունների արդյունքների վրա ազդեցության հնարավորությունը», - ասել է նախարարը:
|
«Ուկրաինական կողմը սկսել է ձևակերպել և թղթին հանձնել իր դիրքորոշումը։ Մնացած հարցերում առայժմ, առաջընթաց չենք կարող արձանագրել։ Դեռ շատ աշխատանքներ կան», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
|
Ղրիմի տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է միջազգային տրիբունալ հրավիրել ուկրաինացի ազգայնականների ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ավելի վաղ Ուկրաինայում Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները հայտարարել էր, որ ՄԱԿ-ը կոչ է անում ամբողջությամբ հետաքննել տեսանյութը, որտեղ ուկրաինացի զինվորականները կրակում են գերեվարված ռուս զինվորների ոտքերին:
|
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկում է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ ռուսական արժույթի դիմաց վաճառել ոչ միայն գազը, այլև հացահատիկը, նավթը և փայտանյութը։ «Եվրոպական երկրն ունեն բոլոր շուկայական հնարավորությունները ռուբլով վճարելու համար։ Իրավիճակը շատ ավելի վատ է, երբ փող կա, բայց ապրանք չկա: Եթե ուզում ես գազ ստանալ՝ փնտրիր ռուբլի։ Մեր երկրին ձեռնտու է ընդլայնել ռուբլով արտահանվող ապրանքների ցանկը՝ պարարտանյութ, հացահատիկ, նավթ, ածուխ, մետաղներ, փայտանյութ…Պատժամիջոցների քաղաքականությամբ, փորձելով մեկուսացնել մեզ, դո՛ւք մեկուսացաք», – գրել է նա։
|
Ռուսաստանցիների շրջանում պահանջարկ վայելող ապրանքների գները նվազում են ռուբլու փոխարժեքի ամրապնդումից հետո. գրասենյակային թուղթն էժանացել Է 30 տոկոսով, կանանց հիգիենայի պարագաները՝ 15 տոկոսով: Սկսել են էժանանալ նաև կենցաղային տեխնիկայի տեսակակազմի ապրանքները: Մասնավորապես, նվազել են առանձին մոդելների նոութբուքերի գները (30 տոկոսով), մոնիթորները (40 տոկոսով): Էժանացել են նաև սմարթֆոնները (20 տոկոսով), այդ թվում նաեւ iPhone 13-ը:
|
Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Յին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երբ խոսքը վերաբերում է անվտանգության բարդ հարցերին, հեշտ է ասել՝ թշնամի կամ դաշնակից, սև կամ սպիտակ: Պետք չէ կիրառել ավելի բարդ մոտեցում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքականությունը»։
|
«Այս տարվա սկզբից չին-ռուսական հարաբերությունները ենթարկվել են միջազգային իրադրության լուրջ փոփոխությունների նոր փորձություններին, պահպանել ճիշտ ուղղությունը և զարգացման կայուն միտումը»,- այսօր հայտարարել Է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ իր ՌԴ համապաշտոնյա Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը: Լավրովը երկօրյա այցով գտնվում է Չինաստանում, որի շրջանակներում մասնակցելու է Աֆղանստանի հարևան երկրների և Աֆղանստանի գծով ընդլայնված եռյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ և Պակիստան) երրորդ նախարարական խորհրդաժողովին։
|
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան նշել է Ռուսաստանի հետ պայմանագրի ստորագրման պայմանը: Այն է՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի ստորագրումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ ՌԴ բոլոր զինված ստորաբաժանումները ետ քաշվեն այն դիրքեր, որտեղ նրանք գտնվում էին 2022 թվականի փետրվարի 23-ի դրությամբ։
|