Հարավային Օսիան մտադիր է ՌԴ կազմ մտնել

Հարավային Օսիայի իշխանություններն իրավական քայլեր կձեռնարկեն առաջիկա ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով: Այս մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլիյ Բիբիլովը։ «Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մոտ ժամանակներս կձեռնարկենք համապատասխան իրավական քայլեր: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- ասել է նա:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Известия | | Դիտումներ՝ 294 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 30.03.2022 | 20:34 Հարավային Օսիա, Անատոլիյ Բիբիլով, Օսիա