Հարավային Օսիան պատրաստվում է հանրաքվեի
Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջնորդություն է ստացել չճանաչված հանրապետության՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով նախաձեռնող խումբ գրանցելու համար: Նախագահ Անատոլի Բիբիլովը հայտնել է, որ նախաձեռնող խումբը մեկ ամսվա ընթացքում պետք է հավաքի 2000 ստորագրություն։ Նա նաև հիշեցրել է, որ հանրապետությունը կարող է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմ որպես սուբյեկտ, որից հետո՝ հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել Հարավային Օսիայի և Հյուսիսային Օսիայի միավորման վերաբերյալ։
Լուր | Կարդալ ավելին՝ TASS | | Դիտումներ՝ 54 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 06.04.2022 | 12:16 |
Աջակցություն կայքին