Կիևի նշանակած վարչակազմը տարհանվում է Խերսոնից, այրում են փաստաթղթերը, ՌԻԱ Նովոստիին պատմել են ռուսամետ ընդհատակում:
|
Կիևի նշանակած վարչակազմը տարհանվում է Խերսոնից, այրում են փաստաթղթերը, ՌԻԱ Նովոստիին պատմել են ռուսամետ ընդհատակում:
|
«Ուկրաինացիները խաբեցին մեզ, ասացին, որ մենք հսկելու ենք շենքը, սակայն ուղարկեցին մեզ ուղիղ կրակի գիծ»։ ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է գերեվարված կոլումբիացու հարցաքննության տեսանյութը, ով կռվել է Ուկրաինայի զինված ուժերի համար։
|
Կեմերովոյում երկու տրամվայների բախման հետևանքով տուժել է հարյուրից ավելի մարդ, մեկը զոհվել է:
|
Ճապոնիան անընդունելի է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ ռուս-ճապոնական երկխոսությունը հնարավոր կլինի Ուկրաինայի հարցում Տոկիոյի դիրքորոշման փոփոխությունից հետո: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ռուսաստանի դիրքորոշումը՝ փորձը է բարդել պատասխանատվությունը Ճապոնիայի վրա, մենք համարում ենք անարդար և միանգամայն անընդունելի», – ասել է նա:
|
Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը ոչնչացրել են 13 Ուկրաինական ԱԹՍ Ղրիմի երկնքում, 6 ԱԹՍ Բելգորոդի մարզում և մեկ «Նեպտուն» հրթիռ Ռոստովի մարզում, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից
|
Հնդկաստանի նախագահը խորհրդարանի ընտրություններից հետո ցրել է նրա ստորին պալատի նախկին կազմը: Սպասվում է, որ արդեն չորեքշաբթի երեկոյան ընտրություններից հետո հրաժարական տված վարչապետ Նարենդրա Մոդին կհանդիպի պետության ղեկավարի հետ և նոր կառավարություն ձեւավորելու հայտ կներկայացնի:
|
ՉԺՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բայդենի խոսքերը Թայվանը պաշտպանելու համար զորքեր ներգրավելու մասին։ Արտաքին ճնշումներն ու սպառնալիքները չեն ազդի իր ինքնիշխանությունը պաշտպանելու Չինաստանի վճռականության վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը: Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը Թայվանը պաշտպանելու համար ամերիկացի զինվորականների հնարավոր ներգրավման մասին:
|
Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իսրայելական բանակը Լիբանանի 17 գյուղերի վրա հարձակման ժամանակ օգտագործել է սպիտակ ֆոսֆորով արկեր, որոնց կիրառումը բնակելի շրջաններում արգելված է ամբողջ աշխարհում:
|
Շվեյցարիան, չհրավիրելով Ռուսաստանի ներկայացուցիչներին Ուկրաինայի հարցով խորհրդաժողովին, չեղարկում է իր չեզոքությունը, հայտարարել Է Պեսկովը: Կրեմլում համաձայն են շվեյցարական կուսակցության հիմնավորման հետ, որը նախօրեին կոչ էր արել իր երկրի իշխանություններին հրավիրել Ռուսաստանին, սակայն համարում են այդ հարցը Շվեյցարիայի ներքին գործը, նշել է նախագահի մամուլի քարտուղարը:
|
Ուկրաինական զորքերի ընդհանուր կորուստները մեկ օրվա մեջ կազմել են 1590 մարդ, հետևում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ամփոփագրից: Խարկովի մարզում «Հյուսիս» խմբավորման ստորաբաժանումները բարելավել են դիրքերը առաջնագծի երկայնքով, մյուս ուղղություններում ևս զբաղեցվել են ավելի շահավետ բնագծեր:
|
Ռուսաստանի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել սոցիոլոգ և քաղաքագետ Բորիս Կագարլիցկու դատավճիռը, ով դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման ահաբեկչության արդարացման գործով: Անցյալ տարվա դեկտեմբերին Կագարլիցկին մեղավոր է ճանաչվել «ահաբեկչությունն արդարացնելու» հոդվածով՝ Ղրիմի կամրջի պայթյունի մասին իր գրառման պատճառով:
|
Բելգորոդի շրջանի զորանոցում նռնակ պայթեցրած զինվորականը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Նրա գործողությունների հետևանքով 7 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել։
|
Անհայտ անձը գնդակոծել է Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը։ Անվտանգության աշխատակիցը վիրավորվել է, ՏԱՍՍ-ին հայտնել է լիբանանյան իրավապահ մարմինների աղբյուրը: Դեսպանատան անձնակազմը գտնվում է անվտանգության մեջ, ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։
|
ԱՄՆ-ն պատրաստ Է Ուկրաինային տրամադրել վարկ 50 մլրդ դոլարի չափով, որը մարվելու է արգելափակված ռուսական ակտիվներից ստացված շահույթի հաշվին, եթե Եվրամիությունը (ԵՄ) անորոշ ժամկետով երկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԵՄ փաստաթուղթը՝ ներկայացված միավորման երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը։
|
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ՝ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը կհանդիպեն Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 80-ամյակին նվիրված արարողության ժամանակ: Այս մասին Ֆրանսիա մեկնելիս լրագրողներին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
|
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագծին հավանություն տալու որոշման մասին Telegram-ի իր ալիքում գրել է՝
|
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստվում են նոր ռուս-հայկական բանակցություններ երկու երկրների միջև առաջ եկած խնդիրների լուծման նպատակով։
|
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Սիրիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է շեյխ Հասան Նասրուլլայի հետ: Կողմերը քննարկել են Գազայի ճգնաժամը, պաղեստինցի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի հանցագործություններին վերջ տալու անհրաժեշտությունը:
|
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտնել է, որ Անկարան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվան ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Թուրքիայի և այլ երկրների ցանկությունը։
|
Մեքսիկայի նոր նախագահի ընտրվելուց մեկ օր անց, գնդակահարել են Միչոական նահանգի Կոտիխայի մունիցիպալիտետի ղեկավար Յոլանդ Սանչես Ֆիգերոային։ Հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի ներքին գործերի նախարարության հայտարարությունը:
|