Հայկական ապրիլի 28

2021 - Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի Հայաստանը դասվեց «կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ» ունեցող պետությունների շարքին: 2000 - Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը երևանցի դպրոցականներին հավատացնում է՝ դուք հարություն եք առնելու մեռելներից։ 1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատվիրակությունը գործուղել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: 1993 - Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելեց Հայաստան, իր հետ բերելով 2.5 միլիոն դոլարի օգնություն: 1992 - Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին առաջարկում է Մեղրին հանձնել Ադրբեջանին, իսկ Արցախը՝ Հայաստանին։ 1991 - Ամերիկայի ռազմաօդային ինքնաթիռը 60 տոննա հումանիտար օգնություն է հասցնում դեռևս չանկախացած Հայաստանին։ 1929 - Խորհրդային Հայաստանի գրողները և պրոլետարական գրողները ստեղծում են Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան: 1920 - Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը:

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 172 | Ավելացրեց՝ armenlur | 28.04.2023 | 08:30 ապրիլի 28, Պատմության հայկական օրը