Հայկական ապրիլի 15

1994 - Սեփական տան շքամուտքում դիմահար մի քանի կրա­կո­ցից սպանվեց հայ գրող, հրապարակախոս, հասա­րա­կա­կան-քաղաքական գործիչ Վարդգես Պետրոսյանը։ 1965 - Հանդիսավորությամբ բացվեց Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքը։ 1909 - Քրիստոնյաների կոտորածը Հայասայում (Կի­լի­կիա)։ 1906 - Հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ Կահիրեում (Եգիպտոս) հիմնադրվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը՝ ՀԲԸՄ: 1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։ 1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։ 1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։ 1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 239 | Ավելացրեց՝ armenlur | 15.04.2023 | 08:30 Պատմության հայկական օրը, ապրիլի 15