Պատմության հայկական օրը. ապրիլի 15


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օր (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Սուրբ Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ Առաքելական Եկեղեցում Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությանն առավել մանրամասն անդրադարձել են Ս. Մատթեոս և Ս. Մարկոս ավետարանիչները (Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29): Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբորը սպանելու ու նրա գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենար: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը: Սուրբ Աստվածածնից հետո Ս. Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սուրբն է: Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սուրբ Աստվածամոր անունից հետո: Ըստ ավանդության՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել սրբի մասունքներից և ամփոփել Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվել է նշանավոր Ս. Կարապետ վանքը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-04-15, 2024-04-06, 2025-04-26, 2026-04-11, 2027-04-03, 2028-04-22, 2029-04-07, 2030-04-27:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Մոսկվայում, բանակցություններն անցնում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ։

  • Կողմերը դրական էին գնահատել հանդիպումը: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր` «բանակցությունները շատ լայն էին ու առարկայական, քննարկեցինք հարցեր, որոնք մինչև հիմա խոչընդոտում էին առաջընթացին»:
  • Ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդասիրական մի շարք հարցերի, այդ թվում`գերիների փոխանակման ու լրագրողների փոխադարձ այցերի շուրջ:
  • Օրեր անց Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր`«հիմքեր կան ենթադրելու, որ Երևանն ու Բաքուն շահագրգռված են իրագործելու հումանիտար ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները»:

1994 - Սեփական տան շքամուտքում դիմահար մի քանի կրա­կո­ցից սպանվեց հայ գրող, հրապարակախոս, հասա­րա­կա­կան-քաղաքական գործիչ Վարդգես Պետրոսյանը։
1965 - Հանդիսավորությամբ բացվեց Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքը։
1909 - Քրիստոնյաների կոտորածը Հայասայում (Կի­լի­կիա)։

  • Սպանվեցին 71 հայ և 6 հույն։ Իսկ Ադա­նա­յում սպանվում են 2 ամերիկացի միսիոներներ։

1906 - Հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ Կահիրեում (Եգիպտոս) հիմնադրվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը՝ ՀԲԸՄ:
1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը։
1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը։
1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն։
1725
 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1957 - Արա Աբրահամյան (ծնվ. Եղեգնաձոր), «Ռուսաստանի հայերի միության» նախագահ 
1956 - Էնդի, Անդրանիկ Մադադյան (ծնվ. Թեհրան), էստրադային երգիչ

  • Մադադյանը տիրապետում է պարսկերեն, հայերեն, անգլերեն, իսպաներեն, արաբերեն, ինչպես նաև հինդի լեզուներին:
  • Չորս անգամ արժանացել է Տարվա լավագույն հայ երգչի կոչմանը, ինչպես նաև ճանաչվել է տասնամյակի լավագույն իրանցի երգիչ:

1954 - Արտավազդ Բայաթյան (ծնվ. Երևան), երաժիշտ, երգահան, կոմպոզիտոր, պրոդյուսեր

  • 1992 թ. Եղիշե Պետրոսյանի հետ հիմնադրել է «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնը:
  • 1996 թ. հիմնադրել և ղեկավարել է «Ardzaganq» ռադիոկայանը, որը 2003-ին արժանացել է «Լավագույն ժամանցային ռադիոկայան» մրցանակին:

1928 - Միհրան Սոսոյան, հայ գծանկարիչ, մանկավարժ
1911 - Հովհաննես Դավթյան (ծնվ. Ախուրյան, մ. 1990), ֆիզիկոքիմիոս, հայրենական քվանտային քիմիայի հիմնադիրներից 
1909 - Խաչիկ Դաշտենց (Խաչիկ Տոնոյան, ծնվ. Դաշտայան, Հայաստան, մ. 1974), գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ
1908 - Լևոն Իսահակյան (ծնվ. Գյումրի, մ. 2010), հայ կինոռեժիսոր և դերասան, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966)
1908 - Ֆրեդերիկ Արմանդ Ֆեյդին (մ. 1991), հայագետ, Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի պրոֆեսոր, Սուրբ Ղազար հայկական ակադեմիայի անդամ
1904 - Արշիլ Գորկի (Ոստանիկ Ադոյան, ծնվ. Խորքոմ, Թուրքիա, մ. 1948), ամերիկահայ հայտնի նկարիչ, վերացական սյուրռեալիզմի հիմնադիրը

  • Արշիլ Գորկին հիշատակվում է Կ. Վոնեգութի «Կապույտ մորուք» վեպում որպես գլխավոր հերոս Ռաբո Ղարաբեկյանի ընկեր՝ նույնպես էքսպրեսիոնիստ նկարիչ և ծագումով հայ:
  • Նրա կյանքի մասին ստեղծվել է Ա. Էգոյանի «Արարատ» ֆիլմը, Չարլի Միիայի «Կասիոպեայի Հյուրանոց» պիեսը։
  • 2011-ին Արշիլ Գորկու «1941 թ. անանուն կտավը» Christie' s աճուրդում վաճառվել է 902.500 դոլարով։ Աճուրդում նկարի նախնական արժեքը կազմել է 600 հազար դոլար։

1904 - Գուրգեն Գրիգորյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1981), լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)

  • Էսպերանտո լեզվով միջազգային համաժողովներում մշտապես և հետևողականորեն հանդես է եկել ի պաշտպանություն վիետնամական ժողովրդի, ընդդեմ ամերիկյան ագրեսիայի և Վիետնամի կառավարությունից շնորհակալություն է ստացել այդ գործունեության համար։

1899 - Վիվան, Անուշավան Ջիդեջյան (մ. 1960), հայ արձակագիր, թարգմանիչ
1895 - Էդուարդ Ղզարթմյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1976), կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1964)
1890 - Դավիթ Վարդանյան, խորտակված «Տիտանիկ» շոգենավի ուղևոր, 711 փրկվածներից 
1814 - Աննա Աբամելիք-Բարատինսկայա (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 1889), թարգմանիչ, բանաստեղծուհի

  • Ծնվել է Աբամելիք իշխանների նշանավոր և հարուստ հայկական ընտանիքում։
  • Ա. Ս. Պուշկինը Աննա Դավիդովնային նվիրել է բանաստեղծություններ։