Հայկական ապրիլի 20

2018 - Երևանի տարբեր վայրերում սկսվեցին բողոքի գործողություններ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության: 1998 - Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի տոնն առաջին անգամ նշվեց նաև Երևանում՝ Իրանի դեսպանատանը։  1995 - Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվեց օդային երթևեկության անվտանգության միջգերատեսչական համաձայնագիրը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ: 1994 - ՌԴ պետական Դուման հանդես եկավ 1915թ. հայոց ցեղասպանության փաստը ճանաչող և դատապարտող հայտարարությամբ։ 1993 - Անկարայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Աբուլֆազ Էլչիբեյի միակ հանդիպումը: 1992 - Երևանում բացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։ 1763 - Սիմեոն եպիսկոպոս Երևանցին օծվում է իբրև Ամենայն հայոց կաթողիկոս:

Նյութն ամբողջական՝ այստեղ...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 172 | Ավելացրեց՝ armenlur | 20.04.2023 | 08:30 Պատմության հայկական օրը, ապրիլի 20