06:36, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

1992 - Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվում։ 1986 - Միխաիլ Գորբաչովն ա­ռաջին անգամ օգտագործեց «վե­րակառուցում» բառը։ 1966 - Լեոնիդ Բրեժնևն ընտրվեց ԽՄԿԿ առաջին քարտուղար։ 1924 - Աթաթուրքի բարեփոխումների շրջանակում արձակվում է շարիաթի դատարանը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 226 | 08.04.2023 / ապրիլի 8, Պատմության հայկական օրը

2010 - Երևանում անցկացվում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որն ուղեկցվում է հայ իրավապաշտպանների բազմաբնույթ բողոքի ակցիաներով՝ դահլիճում, «Մարիոթ» և «Էրեբունի» հյուրանոցների մուտքերի մոտ, ուր ընթանում էին նիստերը և Երևանի փողոցներում։ 1994 - Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Մայրության և գեղեցկության տոնի առիթով  Հանրապետության հրապարակում շնորհավորում է կին պետավտոտեսուչներին։ 1992 - Ուժի մեջ է մտավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ապրիլի 2-ին ստորագրված առևտրային հարաբերությունների մասին համաձայնագիրը։ 1992 - Մինսկում կայանալիք խորհրդաժողովի նախագահ է նշանակվում իտալացի Մարիո Ռաֆֆայելին։ 1864 - Հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, հայ աղջիկների համար բացված հնագույն դպրոցներից է, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 245 | 07.04.2023 / ապրիլի 7, Պատմության հայկական օրը


2017 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր: 2002 - Մի քանի օր առաջ եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության կոլեկտիվը որոշեց մերժել նախագահ Քոչարյանի՝ հանդիպման և եթեր վերադառնալու հեռանկարները քննարկելու առաջարկը։ 2001 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները նշեցին, որ հակամարտ կողմերի նախագահների փոխադարձ բարյացկամ վերաբերմունքի պարագայում Քի Ուեսթում հնարավոր է եղել առաջընթաց արձանագրել, թեպետ կողմերը պայմանավորվել են առայժմ չհրապարակայնացնել, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ 1997 - Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպում են Մոսկվայում. սա կողմերի առաջին հանդիպումն էր 1996 Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո։ 1995 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերով ԼՂՀ զինված ուժերի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը Էջմիածնում մասնակցեց Ազգային Եկեղեցական ժողովի բացմանը: 1990 - Տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի պլենումը, որը որոշում է բավարարել առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի դիմումը և «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» ազատել զբաղեցրած պաշտոնից։ Պլենումը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար է ընտրում Վլադիմիր Մովսիսյանին։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 212 | 06.04.2023 / ապրիլի 6, Պատմության հայկական օրը

2021 - Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը միաձայն Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել2016 - Ստեփանակերտը հայտարարում է, թե կեսօրից կրակը դադարեցված է` երկկողմ համաձայնությամբ: 1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ Հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո, դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ։ 1953 - Երևանում բացվեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 259 | 05.04.2023 / Պատմության հայկական օրը, ապրիլի 5

2000 - Բորիս Նազարյանը Ազգային Ժողովից ստանում է Վանո Սիրադեղյանին կալանավորելու մասին որոշումը, սակայն նախկին նախարարն արդեն Հայաստանում չէր։
2000 - Վանո Սիրադեղյանին 17 ժամ տվեց երկիրը լքելու համար, այլապես ողջ գերդաստանը կդատապարտվեր: 1995 - Վազգեն Առաջին Կաթողիկոսի մահից մոտ 8 ամիս անց` 1995 թվականի ապրիլի 4-ին, երկար վեճերից ու քննարկումներից հետո Էջմիածնում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրվում Գարեգին Առաջինը (մինչ այդ` Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ): 

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 204 | 04.04.2023 / ապրիլի 4, Պատմության հայկական օրը


2007 - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարում է, որ «ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է, որտեղ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական Միության շահերը չեն հակասում միմյանց, ինչպես նաև կողմերի դիրքորոշումներին»: 2001 - Քի Ուեսթում սկսվում են Ալիևի և Քոչարյանի ուղղակի թվով 16-րդ բանակցությունները։ 2000 - Հայաստանից հարկադրաբար հեռացավ ականավոր պետական-քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանը։​​​​​​​ 1962 - ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը Կոմկուսի կենտկոմի պլենումում ներկայացրել էր Խորհրդային Հայաստանի գյուղատնտեսական արդյունքները, որոնք ոգեւորիչ չէին: Ահա մի քանի դրույթ, որոնք նա կարևորում էր.

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 232 | 03.04.2023 / ապրիլի 3, Պատմության հայկական օրը

1998 - Նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանը հայտնում է իր կասկածը նախագահի ընտրությունների օրինական ընթացքի մասին, սակայն «ինքը ժողովրդին փողոց հանող չէ», մնալու է քաղաքականության մեջ և պայքարելու է Սահմանադրության շրջանակներում։ 1993 - Հայկական կողմը վերահսկողության տակ է առնում Քարվաճառի (Քելբաջար ) շրջանը։ 1992 - Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրվեց առևտրային հարաբերությունների մասին  համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 1992 թ. ապրիլի 7-ին։ 1918 - Ապրիլի 2-6-ը Շուշիում տեղի էր ունեցել հայ-թաթարական առաջին համագումարը հավասար` 45-ական պատգամավորների մասնակցությամբ։

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 242 | 02.04.2023 / ապրիլի 2, Պատմության հայկական օրը

2016 - Ադրբեջանը լայնածավալ հարձակողական գործողություններ է սկսում` 1994-ի հրադադարից հետո առաջին անգամ կիրառելով Գրադ կայանքներ ու ծանր ռազմատեխնիկայի այլ միջոցներ: 1993 - Հայ­կա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը շեշ­տա­կի գրո­հով ազա­տագ­րե­ցին Քել­բա­ջար քա­ղա­քը և դուրս եկան Օմա­րի լեռնանցք: 1992 - Ստեփանակերտ ժամանեց Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Վաեզին: 1920 - Սկսվեց Հաճընի հերոսամարտը, Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ: 1396 - Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:

Նյութն ամբողջական՝ այստեղ...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 257 | 01.04.2023 / ապրիլի 1, Պատմության հայկական օրը


2005 - Ազգային Ժողովում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ղարաբաղի խնդրի լուծումը շատ ցավոտ է լինելու և հայերի, և ադրբեջանցիների համար։ 2001 - Կոմունիստների համագումարում հայ կոմունիստները Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բնորոշում են որպես Արևմուտքի կամակատար։ 1998 - Ռոբերտ Քոչարյանի մոտ 30 կողմնակից լցվում է ընտրատեղամասերից մեկը և հանձնաժողովի աչքի առաջ փորձում բացել քվեատուփը՝ Քոչարյանի օգտին քվեարկված հսկայական կապոցով քվեաթերթիկները նրա մեջ լցնելու համար։ 1995 - Պրահայում` ԵԱՀԿ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստում, կազմակերպության գործող նախագահ, Հունգարիայի արտգործնախարար Լասլո Տոկեշը գրավոր ուղերձով հստակ ընդգծում է` Ստեփանակերտը հակամարտության առանձին կողմ է: 1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։ 1992 - Ստեփանակերտ ժամանեցին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 210 | 31.03.2023 / մարտի 31, Պատմության հայկական օրը


2019 - ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ձևակերպեց Հայաստանի նոր դոկտրինը՝ Նոր պատերազմ, նոր տարածքներ։ 1998 - Կեղծ տեղեկանքի և ընտրությունների խայտառակ կեղծման արդյունքում Ռոբերտ Քոչարյանը նստեց նախագահի աթոռին։ 1993 - «Եղնիկներ» ջոկատի կողմից ազատագրվել են Գյուլիստան և Թալիշ գյուղերը: 1987 - Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը։ 1933 - Երևանի հին շուկայի` Ղանթարի տեղում հիմնվեց մանկական զբոսայգին: 1828 - Հիմնվեց Նոր Բայազետը, 1959 թվականից` Կամո, ներկայում` Գավառ: 1827 - Թիֆլիսում տեղի է ունենում հայ կամավորների զորահանդեսը: 1805 - Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 233 | 30.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 30

2017 - Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի համար անվտանգության գոտի ծառայող տարածքների վերադարձը անխուսափելի է, քանի որ դա բխում է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերից:​​​​​​​ 1992 - Շուշիից և Ղամբալու,  Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և հետ շպրտվեցին ելման կետերը: 1921 - Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: 1914 - Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը: 1851 - Ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»։ 1827 - Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը: 1001 - Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը: 554 - Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 238 | 29.03.2023 / մարտի 29, Պատմության հայկական օրը

2019 - Երևանի ավագանու որոշմամբ Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը անվանակոչվեց Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ: 1988 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ միավորելու ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի որոշումը: 1920 - Դրամատիկական ինստիտուտը Երևանում ցուցադրեց իր առաջին ներկայացումը: 1918 - Թուրքական լայնածավալ հարձակման հետևանքով սկսվում է Վանի հայության նահանջը Արևելյան Հայաստան: 

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 223 | 28.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 28


1999 - Հայ կոմունիստների բողոքի հանրահավաք են անցկացնում սերբ ժողովրդի նկատմամբ ՆԱՏՕ-ի կողմից ուժի կիրառման դեմ։ 1993 - Մեկնարկեց Քելբաջարի ազատագրման օպերացիան, որ ավարտվեց 6 օր անց։ ​​​​​​​1991 - Երևանում ապամոնտաժվում է Լենինի արձանը։  1952 - Երևանում բացվում է աստղացուցարան՝ պլանետարիում, որը «ճշտությամբ ընդօրինակում է բնական երկինքը»։ 1935 - Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: 1920 - «Նեմեսիս» գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսանին (Եսայան)։

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 217 | 27.03.2023 / մարտի 27, Պատմության հայկական օրը

2004 - Ուրուգվայի խորհրդարանը վերահաստատել է իր նախկին որոշումը` ճանաչելով Հայկական ցեղասպանությունը: 1999 - Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին մեղավոր ճանաչեց էվթանազիայի համար: 1992 - ՄԱԿ-ը որոշակիացնում է իր մասնակցության ձևաչափը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Դա ԵԱՀԿ-ի խաղարարար գործունեությանն աջակցելն է։ 1982 - ASALA. Պայթյուն Բեյրութի հայկական թաղամաասերում թրքական ֆիլմեր ցուցադրող կինոթատրոնում։ 1940 - Շահագործման հանձնվեց Երևանի Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը: 1636 - Կըզըլբաշները վերագրավում են Երևանի բերդը:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 216 | 26.03.2023 / մարտի 26, Պատմության հայկական օրը

2019 - Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: 2007 - Հանկարծամահ եղավ ՀՀ վարչապետ, Հանրապետության կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը։ 2004 - Երևան է ժամանում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, ով 2001 ին անմիջականորեն մասնակցել էր քիվեսթյան բանակցություններին:​​​​​​​ 1996 - Մոսկվայում եռակողմ բանակցությունների հերթական փուլն ավարտվում է առանց որևէ էական արդյունքի։ 1921 - Բոլշևիկները գրավեցին Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան։

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 252 | 25.03.2023 / մարտի 25, Պատմության հայկական օրը


2004 - Իլհամ Ալիևը նախազգուշացնում է Թուրքիային, որ բացելով Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան խնդրի լուծումն անհնար կդարձնի։ 1988 - ՀԽՍՀ ԳԽ նախագահությունը հակաօրենսդրական և հակասահմանադրական համարելով «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը` որոշում կայացրեց նրա գործունեության դադարեցման մասին: 1966 - Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահությունը պատվոգրով պարգևատրում է «Լատվիա» ջերմանավի անձնակազմին 1965թ. ընթացքում Հայաստան վերադարձած հայրենադարձների փոխադրումը հաջողությամբ կազմակերպելու համար: 1922 - Բացվեց ՀԽՍՀ պետական բանկը: 1915 - Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի համատեղ հայտարարությունից հետո, որով առաջին անգամ ճանաչվում և դատապարտվում էր Հայոց ցեղասպանությունը և դրվում է Թուրքիային դրա համար պատասխանատվության ենթարկելու հարցը։ 1894 - Յոզղատում կախաղան բարձրացվեց հնչակյան գործիչ Ժիրայրը: 1724 - Գանձակում պայմանագիր կնքվեց հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ NewsArmRu Դիտումներ՝ 222 | 24.03.2023 / մարտի 24, Պատմության հայկական օրը

2011 - Ոստիկանությունը թույլատրեց Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին տեղադրել անձրևանոց, սակայն՝ միայն գիշերներն ու անձրևի ժամանակ։  2000 - Նախագահի նստավայրից տուն ուղևորվելիս մահափորձ կատարվեց Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ։ 1998 - Նախագահական ընտրություններին երկրորդ փուլ անցած թեկնածու Կարեն Դեմիրճյանը հայտարարեց, որ ընտրություններն անցել են «ոչ ազատ, և արդար»։ 1971 - ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ծննդյան 70-ամյակի առթիվ Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունենում հանդիսավոր երեկո։ 1966 - Ստեղծվեց Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ: 1953 - Երևանում բացվում է Հովհաննես Թումանյանի թանգարանը։​​​​​​​ 1923 - Մոսկվայում վախճանվեց հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ 1920 - Շուշիի և մերձակա հայկական բնակավայրերի հրկիզումը մուսաֆաթականների կողմից։

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 220 | 23.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 23

1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջև համագործակցության մասին: 1925 - Թիֆլիսի Դիդուբե օդանավակայանի մոտ ինքնաթիռի վթարից զոհվում է Ալեքսանդր Մյասնիկյանը։ 1920 - Սկսվեցին Շուշիի ջարդերը։ 1877 - Երևանին տրվեց քաղաքի կարգավիճակ:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 209 | 22.03.2023 / Պատմության հայկական օրը, մարտի 22


1992 - Ստեփանակերտ ժամանեց Ֆրանսիայի սոցիալական և հումանիտար օգնության հարցերով նախարար Բեռնար Քուշները' ԼՂՀ-ում մարդասիրական միջանցք բացելու նպատակով: 1981 - Գործարկվեց Արփա-Սևան ջրատարը։ 1828 - Նիկոլայ 1-ի հրամանագիրը Հայկական մարզ կազմակերպելու մասին, որի վարչության պետ է նշանակվում գեներալ-մայոր Ա. Ճավճավաձեն: 1747 - Հոլանդացիները Ինդոնեզիայի հայերին շնորհեցին եվրոպացիներին հավասար ազատ քաղաքացու իրավունք: 1615 - Լեհաստանի Սիգիզմունդ Երրորդ թագավորի հրովարտակով հայերին թույլատրվեց հաստատվել և գործունեություն ծավալել Դուբրովիցա բնակավայրում:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 207 | 21.03.2023 / մարտի 21, Պատմության հայկական օրը

2002 - Հոկտեմբերի 27-ի գլխավոր մեղադրյալ Նաիրի Հունանյանը նամակով դիմում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ «Մի խանգարեք արդարադատության իրականացմանը»։ 1998 - Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ ՀՀՇ Վարչության 14 անդամներ հրաժարվում են շարունակել իրենց մասնակցությունը վարչության կազմում՝ Հայաստանից հարկադրաբար հեռացած Վանո Սիրադեղյանի կուսակցությունը հեռվից ղեկավարելու քննարկման ընթացքում։ 1997 - Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 1992 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Ստեփանակերտ են ժամանում ԱՄՆ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը և անվտանգության խորհրդի լիազոր Յանուշ Կուբիչը (Հունգարիա): 1972 - Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի: 1920 - Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա: 1750 - Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս արքեպիսկոպոսի կողմից իրականացվեց «Նարեկի» ամբողջական առաջին տպագրությունը:

ավելին...

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 203 | 20.03.2023 / մարտի 20, Պատմության հայկական օրը
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 37 38 »
ԴԵՊԻ ՎԵՐ