Պատմության հայկական օրը. մարտի 27


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2014 - ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի ժամանակ բանաձև ընդունվեց՝ ի պատասխան Ղրիմի թերակղզու բռնակցմանը Ռուսաստանին։ 

  • Ոչ պարտադիր բանաձևը, որին աջակցում էր ՄԱԿ-ի 100 անդամ պետություն, հաստատեց Գլխավոր ասամբլեայի հանձնառությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ընդունված 2014 թվականի Ղրիմի հանրաքվեով։ 11պետություն դեմ քվեարկեց բանաձևին, 58-ը՝ Ձեռնպահ, 24-ը բացակայում էին քվեարկության պահին։
  • 2014 թվականի մարտի 28-ին Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է, որ այդ բանաձևը հակաարդյունավետ է և մեղադրել է արևմտյան պետություններին շանտաժի և սպառնալիքների միջոցով ձայներ հաստատելու համար։

1999 - Հայ կոմունիստների բողոքի հանրահավաք են անցկացնում սերբ ժողովրդի նկատմամբ ՆԱՏՕ-ի կողմից ուժի կիրառման դեմ։
1993 - Մեկնարկեց Քելբաջարի ազատագրման օպերացիան, որ ավարտվեց 6 օր անց։ 

  • Սա Արցախյան ազատամարտի ելքը վճռած կարևորագույն ռազմական օպերացիաներից էր։

1993 - Հայ զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ հայկական վերահսկողության տակ վերցնելով Ֆիզուլին:
1991
- Երևանում ապամոնտաժվում է Լենինի արձանը։ 
1984 - ASALA. Հարձակում Թեհրանում Թուրքիայի դեսպանության մշակութային կցորդի բնակարանի վրա՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Նահատակվում է ազատամարտիկ Սուրիկ Գրիգորեանը։ Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Կարապետ Փաշապազեան Անձնասպանական Քոմանտօ»-ն ստանձնում է գործողության պատասխանատվությունը, որը կնքվել էր «Նահատակ Գուրգէն Եանիգեան Գործողութիւն» անվամբ։
  • Նույն օրը հրապարակած հայտարարության մեջ Հայ Գաղտնի Բանակն զգուշացնում է. «Թուրքիա մեկնող բոլոր օդանավերին, ինչպես նաև բոլոր զինվորական և տնտեսական մասնագետներին, որովհետև Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն ոչնչացնելու նրանց բոլոր շահերը բռնագրավված Արևմտյան Հայաստանում, ինչպես նաև բուն Թուրքիայում»։

1952 - Երևանում բացվում է աստղացուցարան՝ պլանետարիում, որը «ճշտությամբ ընդօրինակում է բնական երկինքը»։

  • Այցելուներն օրվա ցանկացած ժամի կարող էին տեսնել աստղերի և մոլորակների շարժումը, տարվա եղանակները, արեգակի և լուսնի խավարումները, իսկ ցուցադրությունն ուղեկցվում էր դասախոսությամբ։ Երևանում բացված պալենտարիումը 13-րդն էր Խորհրդային Միությունում և առաջինը՝ Անդրկովկասում։ Պլանետարիումը «Կուլտ-լուս հիմնարկների կոմիտեի «ռեսպուբլիկական գիտալուսավորական թանգարանում էր»։ 

1935 - Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:
1920 - «Նեմեսիս» գործողության շրջանակներում Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսանին (Եսայան)։

  • Նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Արամ Մարգարյան (ծնվ. Երևան), ազատ ոճի հայ ըմբիշ, աշխարհի չեմպիոն: Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ
1967 - Աղասի Մանուկյան (ծնվ. Լենինական), խորհրդային և հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, աշխարհի չեմպիոն, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ
1964 - Ժիրայր Դադասյան (ծնվ. Սոս, Լեռնային Ղարաբաղ), Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար
1952 - Հրաչյա Բեյլերյան (ծնվ. Կիրովական), բանաստեղծ, թարգմանիչ
1942 - Գեորգի Մինասյան (ծնվ. Սոչի, մ. 2004), էստրադային երգիչ, ՀԽՍՀ վաստակավոր Արտիս

  • Կատարել է անվանի կոմպոզիտորներ Կ. Օրբելյանի, Ա.Բաբաջանյանի, Ե. Մարտինովի, Ա. Աճեմյանի, Խ. Ավետիսյանի, Ա. Հեքիմյանի և շատ ուրիշների երգերը:

1942 - Վահագն Գրիգորյան (ծնվ. Երևան), գրող, սցենարիստ
1941 - Չիփ Փաշայան (Ծն. Ֆրեզնո), ամերիկահայ զինծառայողներ, կոնգրեսմեն
1938 - Միխայիլ Ռոտինյան (մ. 2007), լազերային տեխնոլոգիաների մասնագետ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ
1926 - Գեորգի Սահակյան (մ. 2014), դերասան, «Ռուսաստանի ռեկորդների գրքի» ռեկորդակիր (36 ֆիլմերում Ստալինի դերը խաղալու համար)
1903 - Լյուսյա Սաֆարյան (ծնվ. Ռեշտե, Իրան), կոմպոզիտոր
1897 - Բորիս Շելկովնիկով (ծնվ. Գեկ-Տեպե, Ռուսաստան, մ. 1974), արվեստաբան, Հայաստանի և Անդրկովկասի միջնադարյան կերամիկայի մասնագետ
1891 - Գեորգի Տուսուզով (Թուսուզյան, ծնվ. Նախիջևան-Դոն, մ. 1986), դերասան Մոսկվայի թատրոնի երգիծանք; վաստակավոր արտիստ ՌՍՖՍՀ
1887 - Սոֆյա Ակիմովա (Հեքիմյան, ծնվ. Թիֆլիս, մ. 1972), երգչուհի (լիրիկո-դրամատիկ սոպրանո), մանկավարժ, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ 
1768 - Գրիգոր Անուշյան (Անուշ, ծնվ. Ռուսե, Բուլղարիա, մ. 1830), հայ նոր գրականության առաջին երգիծաբանը

  • Անուշի ձեռագրերը պահպանվել են հայ-ռումինական թեմական խորհրդում: