Հայկական մարտի 30

2019 - ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ձևակերպեց Հայաստանի նոր դոկտրինը՝ Նոր պատերազմ, նոր տարածքներ։ 1998 - Կեղծ տեղեկանքի և ընտրությունների խայտառակ կեղծման արդյունքում Ռոբերտ Քոչարյանը նստեց նախագահի աթոռին։ 1993 - «Եղնիկներ» ջոկատի կողմից ազատագրվել են Գյուլիստան և Թալիշ գյուղերը: 1987 - Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը։ 1933 - Երևանի հին շուկայի` Ղանթարի տեղում հիմնվեց մանկական զբոսայգին: 1828 - Հիմնվեց Նոր Բայազետը, 1959 թվականից` Կամո, ներկայում` Գավառ: 1827 - Թիֆլիսում տեղի է ունենում հայ կամավորների զորահանդեսը: 1805 - Շորագյալի սուլթանության (Արևելյան Շիրակ) կենտրոն Արթիկի գրավումը ռուսական զորքերի կողմից:

ավելին...


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 170 | Ավելացրեց՝ armenlur | 30.03.2023 | 08:30 Պատմության հայկական օրը, մարտի 30