2017 - Հայաստանի առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի համար անվտանգության գոտի ծառայող տարածքների վերադարձը անխուսափելի է, քանի որ դա բխում է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերից: 1992 - Շուշիից և Ղամբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և հետ շպրտվեցին ելման կետերը: 1921 - Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: 1914 - Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը: 1851 - Ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»։ 1827 - Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը: 1001 - Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը: 554 - Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 239 | Ավելացրեց՝ armenlur | 29.03.2023 | 08:30 |